00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնաճի և խնայողությունների տիրույթում. ի՞նչ արժույթով է վարչապետը պահում խնայողությունները

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն իր հերթական գրառմամբ ներկայացրել է Հայաստանում գնաճի ընդհանուր պատկերը, նաև պատմել իր սիրելի մեքենայի վաճառքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի –Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում գնաճի մակարդակին և ներկայացրել ԿԲ-ի իրականացրած հարցման արդյունքները։ Ըստ վարչապետի Հայաստանում առկա է գնաճի ցածր և կառավարելի մակարդակ։ Այս մասին վարչապետը գրել է Facebook-ի իր էջում։

«Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ կարևորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս»,- գրել է նա։

Նրա խոսքով` այդ ամենը ապահովվում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը։

Գնաճը Հայաստանում - Sputnik Արմենիա
Ապրանքների ու ծառայությունների գնաճը Հայաստանում

Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ նշվում է, որ ԿԲ կողմից իրականացված հարցումների համաձայն՝ ներկայումս գրեթե բոլոր հարցվածները (2019 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ավելի քան 95 տոկոսը) ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաև ապագայում (1-5 տարվա հորիզոնով), ինչը շատ կարևոր է մակրոտնտեսական կայունության համար։

«Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը և իրականացվող խնայողություններն ու ներդրումները»,- իր գրառման մեջ նշել է վարչապետը։

Ըստ հրապարակված տեղեկությունների` ազգային արժույթի նկատմամբ վստահության աճը իր արտացոլումն է գտել նաև դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է (մոտ 4 տոկոսային կետով), հուլիսին հասնելով 48.6 տոկոսի։

Բուլկին թանկ է, հաց կերեք` մինչև հացի գինն էլ ավելանա. նոր թանկացում է սպասվում

Սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը` 51.4 տոկոսը նախընտրում է ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ նվազեցնում է տնտեսվարողների արժութային ռիսկերը և նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը։

Փաշինյանն ասաց, գները բարձրացա՞ն. ինչ է իրականում կատարվում անշարժ գույքի շուկայում

«Ի դեպ, ես էլ եմ նույն կերպ վարվել։ Վերջերս վաճառեցի «Hyundai»-ս և գումարը բանկում պահում եմ դրամով»,- եզրափակել է վարչապետը։

Նշենք, որ, համաձայն ՀՀ վիճակագրության ծառայության` 2019 թվականի առաջին կիսամյակում երկրի ՀՆԱ-ն աճել է 5% -ով ՝ կազմելով մոտ 2 տրիլիոն 596 միլիարդ դրամ (մոտ 5,45 միլիարդ դոլար):

 

Լրահոս
0