00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նուռն ու դուդուկը մատրյոշկաների և կոկոշնիկների հետ. ինչպես տոնեցին Մոսկվայի օրը Երևանում

© Sputnik / Andranik GhazaryanДни Москвы в Ереване (8 сентября 2019). Еревaн
Дни Москвы в Ереване (8 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում Մոսկվայի օրը նշեցին երկու բարեկամ ժողովուրդների մշակույթների ինքնատիպ միախառնումով։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Երևանում Մոսկվայի օրվա տոնակատարությունները կենտրոնացրել էին մայրաքաղաքի այն հատվածում, որի անվանումը հայաստանցիների համար, գուցե, ասոցացվում է Մոսկվայի հետ. դրանք իրականացվում էին Հյուսիսային պողոտայում։ Եղանակը տոնախմբության ժամանակ մեծ  դեր ունեցավ. սեպտեմբերյան Երևանի համար արտասովոր անձրևը եկել էր լրացնելու ռուսական տրամադրությունը։  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հետքերն ամբողջ պողոտայով մեկ էին. Հյուսիսային պողոտայի տաղավարներում հանդիպում էին մատրյոշկաներ և՛ ավանդական ձևով, և՛ սփռոցների ու շապիկների վրա պատկերված։

© Sputnik / Andranik GhazaryanՄոսկվայի օրը Երևանում
Նուռն ու դուդուկը մատրյոշկաների և կոկոշնիկների հետ. ինչպես տոնեցին Մոսկվայի օրը Երևանում - Sputnik Արմենիա
Մոսկվայի օրը Երևանում

Գույնզգույն մատրյոշկաների կողքին դրված «լուրջ» դուդուկները իմաստուն ծերունիների էին հիշեցնում, որոնք որոշել են հետևել աշխույժ երեխաներին։

Ինչպես էր աֆրիկացին Երևանում ռուսերենով բանաստեղծություն կարդում Մոսկվայի մասին. տեսանյութ

Անկախ վատ եղանակից բազմաթիվ մարդիկ կան պողոտայում, նրանք անցնում են տաղավարների մոտով, լուսանկարվում ռուսական ժողովրդական հանդերձանքով աղջիկների հետ։ Շատերի ձեռքում ալ կարմիր ըմպելիքով պլաստիկ բաժակներ են։ Սակայն գինի չէ. Երևանում 872–ամյա Մոսկվայի երկարակեցության համար նռան հյութ են խմում։ Բնական հյութեր վաճառող տաղավարներում, նույն մատրյոշկաներով սփռոցների վրա մրգի միայն երկու տեսակ է դրված` նուռ և նարինջ։

«Այսօր մենք ներկայացնում ենք այն, ինչով հարուստ է մեր երկիրը, – ասում է հերթական նռան ֆրեշը պատրաստող երիտասարդը։ Նուռը Հայաստանի խորհրդանիշն է, և թող այսօր այն վայելեն և՛ Երևանի հյուրերը, և՛ երևանաբնակները»։

© Sputnik / Andranik GhazaryanՄոսկվայի օրը Երևանում
Նուռն ու դուդուկը մատրյոշկաների և կոկոշնիկների հետ. ինչպես տոնեցին Մոսկվայի օրը Երևանում - Sputnik Արմենիա
Մոսկվայի օրը Երևանում

Այն հարցին, իսկ ինչ կապ ունի նարինջը, տղան, փոքր–ինչ կաշկանդվելով, պատասխանում է.

«Նարնջագույնը մեր դրոշի գույներից մեկն է։ Իրականում, աշխարհում բոլորը սիրում են նարնջի հյութ, իսկ նուռ` ոչ բոլորն են նախընտրում»։

Մոսկվայի օրերը Երևանում սկսվեցին ցուցահանդեսների բացմամբ, կավարտվեն մեծ համերգով

Հայ վարպետների ձեռքի աշխատանքները վաճառող տաղավարների կողքով անցնելիս` ոմանք կանգ են առնում, որպեսզի լուսանկարվեն կոկոշնիկներով կանանց հետ։  Նրանք Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի  ներկայացուցիչներն են, որոնք որոշել են ռուսական մթնոլորտ ստեղծել։ Կենտրոնի ներկայացուցիչ Նատալյա Սահակյանը, իր անուն–ազգանունով արդեն իսկ խորհրդանշելով օրվա առանցքային պահը, ասում է, որ ավելի շատ մոտենում են հարցնելու կենտրոնի անցկացվող միջոցառումների մասին, քան պարզապես լուսանկարվելու համար։

© Sputnik / Andranik GhazaryanՄոսկվայի օրը Երևանում
Նուռն ու դուդուկը մատրյոշկաների և կոկոշնիկների հետ. ինչպես տոնեցին Մոսկվայի օրը Երևանում - Sputnik Արմենիա
Մոսկվայի օրը Երևանում

«Շատերը գիտեն, որ մենք տարբեր դասընթացներ, վարպետության դասեր, կինոդիտումներ ենք կազմակերպում, այդ պատճառով էլ մոտենում են, հարցնում կենտրոնի առաջիկա ծրագրերի մասին։ Այստեղ ընդհանրապես համընդհանուր տոն է, ինչն իհարկե, շատ է ուրախացնում»։

Տոնակատարության հյուրերը լուսանկարվում էին նաև հսկայական մատրյոշկայի, Դյադյա Ստյոպային հիշեցնող ոստիկանության ներկայացուցչի, Հյուսիսային պողոտայի մերձակայքում գտնվող «Ես սիրում եմ քեզ Մոսկվա» գրությամբ արձանի և... Էյնշտեյնի հետ։ Ինչ–ինչ, բայց Էյնշտեյնին Հայաստանում Ռուսաստանի մշակութային տոնին տեսնել չէի սպասում։

Ինչպես անցավ Գիտելիքի և դպրության օրը Մոսկվայի հայկական դպրոցում. տեսանյութ

Գիտնական Ալբերտ Էյնշտեյնին մարմնավորած մարդը, հերթական ֆոտոսեսիայից հետո մոտենում է տաղավարներից մեկին։ Այստեղ շուրջ մեկ տասնյակ երեխաներ են հավաքվել, նրանք բոլորը հմայված նայում են վարդագույն հեղուկից դուրս եկող ծխին։

© Sputnik / Andranik GhazaryanՄոսկվայի օրը Երևանում
Նուռն ու դուդուկը մատրյոշկաների և կոկոշնիկների հետ. ինչպես տոնեցին Մոսկվայի օրը Երևանում - Sputnik Արմենիա
Մոսկվայի օրը Երևանում

«Միայն ձողիկով խմեք, լա՞վ», – ասում է երիտասարդ կինն ու մի քանի հոգու պարզում բաժակները։ Գոլորշին, պարզվում է` հեղուկի մեջ ընկնող չոր սառույցից է դուրս գալիս։  Երեխաները հիացած խմում եմ սառը հյութը, մեկն էլ ասում է, որ լավ կլիներ հիվանդանային ու դպրոց չգնային։  Սա «Փոքրիկ Էյնշտեյն» մանկական գիտական կենտրոնի տաղավարն է։

Լազարյանների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է

«Մենք, ինչպես և շատ հայեր, շատ ենք գնահատում Ռուսաստանի հետ բարեկամությունը, – մեկնաբանում են կենտրոնի ներկայացուցիչները։  Ժողովուրդներին միայն քաղաքականությունն ու մշակույթը չէ, որ կապում են, այլև գիտությունը։ Կցանկանայինք ապագայում ավելի շատ համատեղ գիտակրթական նախագծեր տեսնել»։

© Sputnik / Andranik GhazaryanՄոսկվայի օրը Երևանում
Նուռն ու դուդուկը մատրյոշկաների և կոկոշնիկների հետ. ինչպես տոնեցին Մոսկվայի օրը Երևանում - Sputnik Արմենիա
Մոսկվայի օրը Երևանում

Տոնը կտևի մինչ գիշեր։ Աստիճանաբար ցուցահանդեսն իր տեղը զիջում է համերգային հարթակներին։ Ռուսական և հայկական աստղերի կատարմամբ երգերը վերջակետ կդնեն Մոսկվայի օրվան նվիրված երևանյան միջոցառումներին։

Լրահոս
0