ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վաճառում է «Տրանսգազ» ընկերության գույքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից։
Ընկերության վաճառքի նախագիծն ընդգրկված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում:
Նշվում է, որ «Տրանսգազ» ընկերության գույքն առքուվաճառքով կտրամադրվի «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ–ին։ Ընկերությունն ինքն է առքուվաճառքի առաջարկն արել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի նախարարությունները, Ազգային անվտանգության ծառայությունն առարկություններ չեն ներկայացրել առքուվաճառքի կապակցությամբ։ Ավելին, գործարքին համաձայնություն տալով` չի խախտում էներգետիկ համակարգի հուսալիությունը, անվտանգությունը և ներքին շուկայի սպառողների շահերը, այն չի սպառնում ազգային անվտանգությանը և պետական շահերին։