00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ

© Sputnik / Armenuhi MkhoyanХор учителей из Гюмри
Хор учителей из Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանկավարժներից շատերը երաժշտական կրթություն չեն ունեցել, բայց հիմա արդեն հարսանիքներում ու ծննդյան տոներին են երգում։

ԵՐԵՎԱՆ, 8  սեպտեմբերի- Sputnik. Արմենուհի Մխոյան «Տընգլ-մընգլ», «Ցորեն եմ ցանել արտը», «Բոբիկ ջուր մի էրա», «Տընգոզ է մայլի տղեն», և շիրակյան մյուս  երգերը սովորելու ու ազգայինը պահպանելու գաղափարը համախմբել է գյումրեցի մանկավարժներին:

«Կըլկլան» բաժակ, կերմամիկական սափոր ու հայկական կոնյակ. Գյումրին ու Նովոչերկասկը դարձան քույր քաղաքներ

Սկզբում միայն մի քանիսն, երգերն  իմանալու  հետաքրքրությամբ համախմբվեցին խմբավար Անի  Նավասարդյանի շուրջ, ավելի ուշ`նրանց միացան մյուսները, շուտով մանկավարժների ոգևորությամբ վարակվեցին նաև աշակերտները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի ուսուցիչների երգչախումբը
«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գյումրեցի ուսուցիչների երգչախումբը

«Գյումրու ուսուցչական երգչախմբի» անդամներից  քչերն ունեն երաժշտական կրթություն  ու նախկինում հանրության առջև  երբեք չեն երգել, բայց հիմա արդեն ծննդյան տոներին ու հարսանիքներում են երգում:

Ամեն ինչ սկսվեց, երբ «Խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը տեղափոխվեց Գյումրի, մինչ այդ  աշխատում էր «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» ուսուցչական երգչախմբում: Գյումրիում երգչախումբ  ստեղծելու գաղափարը տարբեր  հաստատություններում ներկայացրեց, ամենապատրաստակամը Գյումրու թիվ 10 դպրոցի ուսուցչական հանրույթն արձագանքեց:

Ֆուտբոլ, դասեր ու սեր. 20-ամյա գյումրեցի աղջկա երազանքները

«Անին իր առաջարկով եկավ դպրոց: Ես  էլ խոստացա  դպրոցում երգչախումբ հիմնելու դեպքում 10 մանկավարժ ներգրավել, սակայն ինչպես դպրոցի տնօրենի, այնպես էլ  մյուս մանկավարժների արձագանքն սպասվածից  ավելին էր: Հիմա  նույնիսկ թոշակառու «երգիչ» ունենք, որը մեզ հետ միասին  ամեն շաբաթ  հաճույքով  է գալիս երգի ուսուցման պարապմունքներին»,-պատմում է դպրոցի փոխտնօրեն Նարինե Մելքոնյանը:  

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի ուսուցիչների երգչախումբը
«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գյումրեցի ուսուցիչների երգչախումբը

Ազգապահպան գաղափարին շուտով նաև այլ դպրոցներից միացան: «Ազգային երաժշտություն, ոչ պրոֆեսիոնալ  երաժիշտներ՝  սա  նոր հետաքրքրություն  է երգչախմբի անդամների համար, որն անպայման փոխանցվելու է աշակերտներին»,-նշում է Նավասարդյանը:

Գաղափարն այնքան գայթակղիչ է, որ գյումրեցի գործընկերներին միացել է նաև հարևան Ղարիբջանյան գյուղի դպրոցի պատմության ու  հասարակագիտության ուսուցչուհին` Կարինե Քոջոյանցը, որը, նույնիսկ  ծանրաբեռնված  գրաֆիկին, ժամանակ գտնում է Գյումրի հասնել և մասնակցել երգչախմբի պարապմունքներին:

«Փաշինյանն ինձ նվեր է ուղարկել». ի՞նչ է ստացել 7-ամյա Նունեն ծննդյան օրը. տեսանյութ

«Խմբի մասին պատահական եմ իմացել, մեծ հաճույքով ու պարտաճանաչ հաճախում եմ բոլոր փորձերին։ Ազգայինը սովորելու միտքը ոգևորեց ինձ: Սա նաև իմ աշխատանքն  է մոտիվացնում»,- նշում է ուսուցչուհին, ու ավելացնում` նախաձեռնությանն  իրենց  դպրոցից ևս մեկ ուսուցչուհի է միացել:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի ուսուցիչների երգչախումբը
«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գյումրեցի ուսուցիչների երգչախումբը

Ավելի ուշ երգչախմբին միացել է «Հրայրք» ավանդական երգի, պարի խմբի անդամ Լարիսա Ժամակոչյանը, ում շնորհիվ էլ ուսուցիչները նաև  ազգագրական պարեր  են սովորում:

Սկզբում միացա երգեր սովորելու համար, հետո արդեն ուսուցիչների ոգևորությունը տեսնելով, մտածեցի` ես էլ ազգային պարեր սովորեցնեմ, և համատեղենք երգն ու պարը»,-նշեց Ժամակոչյանը, վստահեցնելով՝ ոգևորությունը հեշտացնում է աշխատանքը:

«Երեխաների քաղաքը» մեկուսացած և առանձնացված չի լինելու. «Հայկական Կարիտասի» հայտարարությունը

Գյումրու նորաստեղծ ուսուցչական երգչախումբը հասցրել է մասնակցել նաև Հառիճում անցկացված ոչ մրցութային փառատոնին: Առաջին բեմելը երգչախմբի համար ոչ  միայն իրենց կարողությունները ներկայացնելու, այլև դպրոցի համար որոշակի խնդիրներ լուծելու առիթ դարձավ. փառատոնին մասնակցելու համար տրամադրված  գումարով, վերանորոգեցին դպրոցի դահլիճի աթոռների մի մասը: Ի դեպ, դպրոցի ուսուցիչներից բացի, նախաձեռնությանը սիրով միացան նաև մյուսները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի ուսուցիչների երգչախումբը
«Տընգլ-մընգլ», «Բոբիկ ջուր մի էրա». գյումրեցի ուսուցիչները երգչախումբ են հիմնել. տեսանյութ - Sputnik Արմենիա
Գյումրեցի ուսուցիչների երգչախումբը

Երգչախմբի անդամների թվի ավելացում, երգերի մաքուր կատարում ու ազգային երգն ու պարն ավելի  մեծ թվով աշակերտների փոխանցելու առաջիկա ծրագրեր ունի խմբի ղեկավարը:

Այսօր արդեն դպրոցի տնօրեն Լիաննա Վարդանյանն էլ վստահեցնում է՝  երգչախումբը  նոր փառատոնների ու համերգների մասնակցելու, և սեփական դպրոցի խնդիրները սեփական ուժերով հաղթահարելու հավակնոտ ծրագրեր ունեն, որոնք համախմբված ու  պատվախնդրությամբ առաջ կտանեն:

Լրահոս
0