Կիրակի, սեպտեմբերի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում EURO-2020-ի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհյուրընկալի Բոսնիա և Հերցեգովինայի ազգային ընտրանուն: Սա հավաքականների երկրորդ հանդիպումն է՝ առաջինը տեղի ունեցավ մարտին Սարաևոյում, որտեղ մեր հավաքականի տղաները 2-1 հաշվով պարտվեցին:
Հանդիպումից առաջ հավաքականները մարզվել էն Հանրապետական մարզադաշտում: Մարզումների լավագույն դրվագները դիտեք Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն նախագծում։