ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 110 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ իշխանությունը պետք է ճշտի իր դիրքորոշումն Արցախի հարցում. քաղտեխնոլոգ
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
ՀՀ վարչապետը ֆրանսիական ամսագրին ասել է՝ ինչ է պետք Հայաստանին Արցախի հարցը լուծելու համար