00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ դու ի՞նչ ես թաքցնում քո հեռախոսում․ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեծ էկրաններին է

© Sputnik / Astghik SukiasyanФирменный стенд фильма "Неизвестный абонент"
Фирменный стенд фильма Неизвестный абонент - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր մարդ ունի իր գաղտնիքները, որոնց մասին անգամ հարազատները, կողակիցները չգիտեն։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե իմանային:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Երբևէ պատկերացրե՞լ եք՝ ինչպիսի իրավիճակում կհայտնվեիք, եթե ձեր ընկերներն ու հարազատները մի քանի ժամով օգտագործեին սոցցանցերի ձեր էջերը, բարձրաձայն կարդային ձեր բոլոր նամակները, լսեին ձեր բոլոր հեռախոսային խոսակցությունները:

Тимати - Sputnik Արմենիա
Տիմատին Հայաստանում նկարահանած տեսահոլովակից հետո որոշել է լիամետրաժ ֆիլմ նկարել

Ստեղծված իրավիճակը՝ կախված անհատից, կարող է լինել և՛ դրամատիկ, և՛ զվարճալի։

Հենց այսպիսի մի խաղ էլ  ռեժիսոր Արշալույս  Հարությունյանի «Անհայտ բաժանորդ» ֆիլմն է, որը մեծ էկրաններին հայտնվեց երեկ՝ սեպտեմբերի 5-ին։ Այն իտալացի ռեժիսոր Պաուլո Ջոնովեզեի «Իդեալական անծանոթները» ֆիլմի հայկական տարբերակն է։

Այս ֆիլմը տարբեր մեկնաբանություններով նկարահանվել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Հունաստանում, Հարավային Կորեայում, Ռուսաստանում, իսկ այժմ՝ նաև Հայաստանում։

Ֆիլմի հայկական տարբերակը ստեղծվել է ռուսաստանաբնակ հայտնի պրոդյուսեր, «Централ Партнершип» և «Марс Медиа» ընկերությունների հիմնադիր Ռուբեն Դիշդիշյանի առաջարկով, որը ևս ներկա էր ֆիլմի փակ ցուցադրությանը։

© Sputnik / Astghik Sukiasyan«Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերային նվիրված ասուլիս
Իսկ դու ի՞նչ ես թաքցնում քո հեռախոսում․ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեծ էկրաններին է - Sputnik Արմենիա
«Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերային նվիրված ասուլիս

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի հերոսները որոշում են ռիսկի դիմել ու խաղալ՝ չենթադրելով անգամ, թե ինչ զարմանալի բացահայտումներ են իրենց սպասում:

Sputnik Արմենիան ներկա է գտնվել  Ֆիլմի փակ ցուցադրությանը և խոսել ռեժիսորի ու դերասանական կազմի հետ։

Առաջին հայացքից կատակերգություն թվացող պատմությունը  հետագայում իսկական դրամայի է վերածվում գլխավոր հերոսների համար։

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը և Արթուր Մանուկյանը: Ֆիլմի պրոդյուսերներն են Արման Միտոյանը, Ռուբեն Դիշդիշյանը և Արմեն Հայրապետյանը:

© Sputnik / Astghik SukiasyanԴերասանուհի Մարջան Ավետիսյանը
Իսկ դու ի՞նչ ես թաքցնում քո հեռախոսում․ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեծ էկրաններին է - Sputnik Արմենիա
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը

Բեմադրող նկարիչը Հրաչ Քեշիշյանն է: Ռեժիսորի՝ Արշալույս Հարությունյանի կարծիքով՝ հրաշալի դերասանական կազմ է ընտրվել, ինչը ստիպելու է է՛լ ավելի մեծ հետաքրքրությամբ դիտել ֆիլմը։

 «Կարծում եմ՝ ֆիլմում շատ թեմաներ են շոշափվում․ սեր, դավաճանություն, հարաբերություններում ոչ այնքան ազնիվ քայլեր: Ֆիլմի մեսիջներն են՝ հարգել դիմացինի ազատության սահմանը, մարդուն ընկալել այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին իրեն ցանկանում է մատուցել, փորձել հասկանալ սեփական տարածությունն ու ազատությունը, հասկանալ ու գնահատել նաև դիմացինի ազատությունը»,-ասաց Արշալույսը:

Ռեժիսորն ասում է, որ ֆիլմի նոր ժանր է հորինել ՝ հարաբերությունների կատակերգություն։

 «Լինում են, չէ՞ իրավիճակների կատակերգություններ, բայց սա ես այդպես եմ անվանել, քանի որ մարդկային հարաբերությունների մասին է»,-նշում է նա:

© Sputnik / Astghik Sukiasyan «Անհայտ բաժանորդ» ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը
Իսկ դու ի՞նչ ես թաքցնում քո հեռախոսում․ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեծ էկրաններին է - Sputnik Արմենիա
«Անհայտ բաժանորդ» ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք բոլորն էլ այս ֆիլմի նկարահանումների ընթացքում ինչ-որ չափով հասունացել են: Նա կարծում է, որ մարդիկ  անընդհատ փորձում են «ֆոտոշոփել» իրենց  կյանքը, այնինչ պետք է փորձեն լինել հնարավորինս անկեղծ:

«Մենք պիտի սովորենք լինել ազատ ու անկեղծ նախ ինքներս մեզ հետ: Խնայենք, խնամենք, լինենք ուշադիր, եթե պահը գալիս է՝ փորձենք ձեռք մեկնել ինքներս մեզ և մեր կողքիններին»,-ասաց Նազենին:

© Sputnik / Astghik SukiasyanԴերասանուհի Նազենի Հովհաննիսյանը
Իսկ դու ի՞նչ ես թաքցնում քո հեռախոսում․ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեծ էկրաններին է - Sputnik Արմենիա
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը

Դերասան Խորեն Լևոնյանը ֆիլմի նկարահանումներից առաջ դերասաններից մի քանիսին չի էլ ճանաչել, իսկ ֆիլմից հետո լավ ընկերներ են դարձել, ու դա համարում է այս ֆիլմի հետ կապված իր գլխավոր ձեռքբերումը։

Члены жюри основного конкурса Кинотавр  - Sputnik Արմենիա
«Կինոտավրոսի» լավագույն ֆիլմ է ճանաչվել Բորիս Հակոբովի «Ցուլը» կինոնկարը

«Եթե դուք այն այսօր դիտեցիք ու մտածեցիք՝ ինչ լավ էր, նստած էին, ուտում էին, թեթև կինո նկարեցին, գնացին…Ոչ, այդպես չէր… Երեւի այստեղ բոլորս կարող ենք փաստել, որ սա մեր կյանքի ամենադժվար նկարահանումներից մեկն էր»,-ասաց դերասանը:

Ֆիլմի գլխավոր հերոսներից Բաբկեն Չոբանյանը կարծում է, որ մարդու կյանքի ձեռքբերումներն ու կորուստները հենց իր ընտրության արդյունքն են։

«Ընտրել՝ պաշտպանե՞լ ընկերոջը, թե՞ դավաճանել, ընտրել՝ գաղտնիքներո՞վ ապրել, թե՞ բաց ու ազատ: Եթե այս ֆիլմը հանդիսատեսի մոտ  ինչ-որ բան փոխի, ուրեմն այսքան մարդն իզուր չի աշխատել»,-ասաց դերասանը:

Սվերդլովսկի կինոգործիչները ֆիլմ են նկարում Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի կապի մասին

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Արշալույս Հարությունյանն այս սյուժեի հիման վրա Երևանի կամերային թատրոնում ներկայացում բեմադրեց, որը մինչև հիմա էլ խաղացանկում է և  մշտապես անցնում է լեփ-լեցուն դահլիճներում:

Լրահոս
0