ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սննդի կազմակերպման նոր համակարգի անցած զորամասերի թիվը դարձավ 16: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս զորամասն այսօր առաջին անգամ նախաճաշեց նոր համակարգով»,– նշել է նա և տեսանյութ հրապարակել։
Սննդի կազմակերպման նոր համակարգի անցած զորամասերի թիվը դարձավ 16:
Զինվորներն ուտելուց հետո «սրտիկել» են ափսեն. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա փետրվարի 21–ին բանակի պարենամթերքի գնումների գործընթացում փոփոխություն մտցնելու մասին որոշում է ընդունել, համաձայն որի` եթե մինչ այդ զինվորների սննդի հարցով զբաղվել են զինված ուժերը, ապա այդուհետ գործընթացին կմիանա նաև մասնավոր հատվածը։
Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ծառայությունը մատուցում են 6 տարբեր ընկերություններ: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է: