00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չենք կարող բնությունը կամ պետության վարկանիշը ռիսկի տակ դնել. Ալեն Սիմոնյանը` Ամուլսարի մասին

Բաժանորդագրվել
ԱԺ փոխխոսնակի խոսքով` «Իմ քայլը» խմբակցությունում Ամուլսարի հարցի հետ կապված սրություն չկա, շատ ավելի համերաշխ մթնոլորտ է։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Այսօր կայացած «Իմ քայլը» խմբակցության նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել է Ամուլսարի հարցը, լսվել են կարծիքները, ներկայացվել է առկա իրավիճակը։ Այս մասին նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Ամուլսարի հարցով նոր ՇՄԱԳ անցկացնելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա. Կարապետյան

Նրա խոսքով` խմբակցությունում սրություն չկա հարցի հետ կապված, շատ ավելի համերաշխ մթնոլորտ է։

«Չի կարելի ասել, թե խմբակցությունում Ամուլսարի հարցով տարակարծություն կա։ Հիմնականում քննարկումներ են` բա էս որ սենց անենք, ինչ կլինի, իսկ էս պարագայում ինչ ենք անելու և այլն»,–ասաց Սիմոնյանը։

Լրագրողների հարցին, թե ինչ եզրահանգման եկավ խմբակցությունը քննարկման ընթացքում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ եզրահանգում դեռ չկա, որ եզրահանգում լինի, հանրությունն այդ մասին կիմանա։

Նա նաև հիշեցրեց, որ հարցն ավելի շատ կառավարության տիրույթում է, ոչ խմբակցության, իսկ խմբակցությունը քաղաքական հենարանն է։

Հայկ Գրիգորյանը չի «մարսելու» Ամուլսարը. «Փաստ»

Լրագրողները հիշեցրին, որ իշխանական խմբակցությունում կային պատգամավորներ, որոնք խիստ դեմ էին հանքի շահագործմանը և կային պատգամավորներ, որոնք, մեղմ ասած, չէին կիսում խմբակիցների կարծիքը, Սիմոնյանն նշեց, որ հանրության մեջ էլ կան մարդիկ, ովքեր դեմ են և կան մարդիկ, ովքեր կողմ են։

«Այս քննարկումները հենց դրա համար են, որ մենք լսենք բոլոր կողմերին և ճիշտ որոշում կայացնենք Հայաստանի համար։ Նիստին սկզբում խոսեց Նիկոլ Փաշինյանը, հետո պատգամավորները հարցեր ուղղեցին, վարչապետն ու փոխվարչապետը պատասխանեցին և այդպես»,–տեղեկացրեց Սիմոնյանը։

Вице-премьер Тигран Авинян во время заседания правительства (28 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ամուլսարի գործով հնարավոր են արբիտրաժային գործընթացներ. Ավինյան

ԱԺ փոխխոսնակի խոսքով` քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ մինչև վստահ լինեն, որ մեր բնությունն ու անվտանգությունը ռիսկի տակ չեն։ «Ինչպես նաև չենք կարող պետության վարկանիշը դնել ռիսկի տակ»,–հավելեց Ալեն Սիմոնյանը։

Նրա դիտարկմամբ` չի բացառվում, որ հանքն ընդհանրապես չշահագործվի և չի բացառվում,ո ր հանքը շարունակի շահագործվել։

Ամուլսարի հարցում կա՞ արդյոք հակասություն Ղազարյանի հին և նոր տեսակետների միջև. պարզաբանում

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր, որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ «Էլարդ» ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։

Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։ Իսկ ավելի ուշ` օգոստոսի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակոնֆերանսի ընթացքում նույն ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ կատարված փորձաքննություններն ու ՇՄԱԳ–ը բավարար չեն հանքն ապահով շահագործելու համար։

Լրահոս
0