ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. «Չիկի» ֆիլմի ռեժիսոր Էդուարդ Հովհաննիսյանը հրապարակել է նկարահանող խմբի վրա հարձակման մանրամասները։ Կաբարդա-Բալկարիայի Պրոխլադնի քաղաքում որսորդական զենքով զինված տղամարդը հարձակում է կատարել ֆիլմի նկարահանող խմբի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
View this post on Instagram
Ռեժիսոր Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով` միջադեպը տեղի է ունեցել ֆիլմի դրվագներից մեկի նկարահանման ժամանակ։ Քաղաքի բարձրահարկ շենքերից մեկի մոտ նկարահանումներ էին իրականացվում, երբ հանկարծ մոտակա շենքի բնակիչներից մեկն ասել է, որ հիմա կսկսի կրակել։ Նկարահանման խմբի մասնակիցները կարծել են, թե դա կատակ է, բայց մի քանի րոպե անց կրակոցներ են հնչել։
Տղամարդը տան երրորդ հարից 15 կրակոց է արձակել «Սայգա» հրացանից` վնասելով նկարահանող խմբի մեքենան։ Նա նաև հայհոյանքներ է տվել, իսկ վերջում դերասանների վրա ձմերուկ է գցել։
Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Էդուարդ Հովհաննիսյանը մի շարք հայտնի ֆիլմեր է նկարահանել։ Այժմ նա աշխատում է «Չիկի» հեռուստասերիալի վրա։ Հովհաննիսյանը նաև նկարիչ ու սցենարիստ է։