00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն առանց մեր համաձայնության չի կարող դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ–ից. Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsШаварш Кочарян на десятом заседании межправительственной армяно-грузинской экономической комиссии (27 июня 2019). Еревaн
Шаварш Кочарян на десятом заседании межправительственной армяно-грузинской экономической комиссии (27 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ–ի դիտորդը կամ գործընկերը պարտավորվում է կազմակերպության անդամների դեմ գործողություններ չանել։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik.  Հայաստանը կարող է թույլ չտալ, որ  իր համար ոչ բարեկամ որևէ պետություն դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ–ում։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Здание Организации Объединенных Наций в Нью-Йорке. - Sputnik Արմենիա
Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։

«Մինչև այժմ կար դրույթ, որ կարող է լինել դիտորդ պետություն, այժմ կարգավորվում է նաև գործընկեր պետության կարգավիճակի հարցը»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով` գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունն ու համամիտ է կառույցի գաղափարախոսության հետ։

Исполняющий обязанности генерального секретаря ОДКБ Валерий Семериков - Sputnik Արմենիա
Կապող օղակ. Սեմերիկովը ներկայացրեցեց ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործառույթները

Քոչարյանի խոսքով` Հայաստանի համար կարևոր է այն դրույթը, որ նման կարգավիճակ ունեցող երկրները չպետք է կազմակերպության անդամների դեմ որևէ բան ձեռնարկեն։

«Որևէ պետություն չի կարող ստանալ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ՝ առանց ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համաձայնության»,-ասաց Քոչարյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հայկական կողմից գնահատվել է այն ռիսկը, որ Ադրբեջանը կարող է գնալ ստվերային պայմանավորվածությունների՝ դառնալով գործընկեր կամ դիտորդ պետություն՝ հաշվի առնելով ՌԴ հետ այդ պետության ռազմավարական գործընկերությունը։

ԱԺ–ն քննարկում է ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համաձայնագիրը. ի՞նչ կապ ունի Բաքուն

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը բուն ՀԱՊԿ-ում ունի միջնորդավորված ազդեցություն: ՀԱՊԿ-ը ունի պայմանագիր, որով կաշկանդված են անդամ բոլոր պետությունները, իսկ այդ պետությունների միջև արդեն գոյություն ունեցող երկկողմ պարտավորությունները չպետք է հակասեն ՀԱՊԿ պայմանագրին: Այս առումով ՀՀ-ն  որոշիչ ձայն ունի։ Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը «ոչ» ասելու հնարավորություն ունի:

Начальник Генштаба ВС Армении Артак Давтян во время оперативных сборов командного состава (25 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ–ի նպատակը դրա անդամների անվտանգությունն է։ Ու եթե կա պետություն, որն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը՝ որևէ կարգավիճակ չտրամադրելու համար լրացուցիչ գործոններ պետք չեն։

«Հայաստանի դիքերն ամուր են ու կարևոր է, որ մենք անդամակցում ենք այդ կազմակերպություններին (ՀԱՊԿ, ԵԱՏՄ): Պատկերացրեք, որ այնտեղ Ադրբեջանը մտներ. դա մեզ համար շատ ավելի անընդունելի կլիներ»,-նշեց Քոչարյանը։

ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է. Փաշինյան

Նա նշեց, որ եթե դիտորդը որևէ գործողություն է կատարում ՀԱՊԿ–ի անդամի կամ, ընդհանուր առմամբ, կազմակերպության դեմ, ապա այդ պետությունը կամ կազմակերպությունը կարող է զրկվել կարգավիճակից նույնիսկ այն ստանալուց հետո։

Քոչարյանի խոսքով` նման իրավիճակ է Պակիստանի դեպքում, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։

Լրահոս
0