ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Մայրաքաղաքում ողբերգական ելքով դեպք է կանխվել։
Երեկ՝ օգոստոսի 3-ին, Կիևյան կամրջի վրայով անցնող քաղաքացիները տեսել են, որ մի կին անցել է արգելապատնեշների մյուս կողմը և պատրաստվում է կյանքին վերջ տալու համար նետվել Հրազդանի կիրճը։
Նրանք ահազանգել են ոստիկաններին, ապա սկսել համոզել կնոջը, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Մոտ մեկ ժամ տևած զրույցի արդյունքում ոստիկանները զգուշորեն մոտեցել են կնոջն ու արագ անցկացրել անվտանգ տարածք։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը Երևանի բնակիչ է, 35 տարեկան։
Իրավապահները պարզում են նրա՝ այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։