ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Գյումրի քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Մ.-ն իր վարած «ГАЗ 24» մակնիշի, 45 OՏ 980 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ում, դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է: Վարորդը տեղում մահացել է:
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
ՀՀ ԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ վթարի մասին ահազանգը նախարարությունը ստացել է ժամը 16:58-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: