00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թորոսյանի նախկին խորհրդականը պահանջում է նրա հրաժարականը, նախարարը՝ կոչ անում շոու չսարքել

© Sputnik / Nana MartirosyanПресс-конференция Геворга Тамамяна (3 сентября 2019). Еревaн
Пресс-конференция Геворга Тамамяна (3 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գևորգ Թամամյանը կարծում է, որ նախարարն անհիմն կերպով է գործից ազատել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենին, Թորոսյանը՝ ներկայացնում իր որոշման պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Մանկական ուռուցքաբան, ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրում է ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ ու նրա հրաժարականն է պահանջում։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Министр здравоохранения Арсен Торосян во время обхода по Национальному центру охраны психического здоровья (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդականը տապալեց նրա մամուլի ասուլիսը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թամամյանն այսօր տապալեց Թորոսյանի ասուլիսը։ Նա դահլիճ մտավ, երբ նախարարը ներկայացնում էր առողջապահության ոլորտի վերջին ամիսների ցուցանիշները։ Թամամյանն ասաց, որ հարցեր ունի նախարարին ուղղելու։

Թորոսյանը պատասխանեց, որ կարող է ասուլիսից հետո ուղղել իր հարցերը, սակայն Թամամյանը շարունակեց իրենը պնդել։ 

Նախկին խորհրդականը նախարարին մեղադրեց, որ նա չի ցանկանում բարեփոխել առողջապահության ոլորտը ու մտածված խոչընդոտում է ոլորտը բարեփոխելուն ուղղված՝ մասնագետների ջանքերը։ Ի պատասխան՝ Թորոսյանը հեռացավ։

Լրագրողները հասան նրա հետևից, ու նախարարը ստիպված էր արդեն ոտքի վրա պատասխանել հարցերին։

Նախարարը չցանկացավ մեկնաբանել միջադեպն ու հայտարարեց, որ ինքն անձամբ ոչ մի խնդիր չունի Թամամյանի հետ։

Ավելի ուշ լրագրողների հետ զրուցեց նաև ինքը` ուռուցքաբանը։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Մասնավորապես, Թամամյանը կարծում  է, որ նախարարն անհիմն է գործից ազատել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին։ Ավելին` կենտրոնում գրեթե մեկուկես տարի ստուգումներ են իրականացվել ու ոչինչ չի հայտնաբերվել։ Նախկին խորհրդականը նախարարին մեղադրեց նաև բժիշկներին ու հիվանդներին «իրար դեմ հանելու» մեջ։

Նա վատ մտադրություն է տեսնում նախարարի այն հայտարարության մեջ, որ քաղցկեղային հիվանդությունների վիրահատություններն ու ռադիոթերապիաներն ամբողջովին անվճար են, մինդեռ իրականում դա այդպես չէ։

«Նա հավատացնում է, որ բժշկական հաստատություններում հերթեր չկան, սակայն ուղեղի ուռուցք ունեցող երեխային, որը հունվարին էր դիմել, նոյեմբերի համար են հերթագրել։ Նա կարող է այդքան չապրել, ու նրանք դա չեն հասկանում», – ասաց Թամամյանը։

Միաժամանակ, լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատելու համար լուրջ հիմքեր են եղել։ Ի թիվս այլ պատճառների, որոնք նախարարը չբարձրաձայնեց, նա ասաց, որ նախկին տնօրենը խոչընդոտում էր միջազգային ներդրումները, մասնավորապես` կենտրոնի տարածքում բժշկական երկրորդ գծային արագացուցչի տեղադրմանը։

Թորոսյանի խոսքով` կենտրոնն այսուհետ ակտիվորեն զարգանալու է, ու մարդիկ դրանում համոզվելու հնարավորություն կունենան։

«Կենտրոնը մեզ համար ռազմավարական կարևորություն է ունեցել և ունի։ Այնտեղ կադրային ջարդ չի լինելու, բայց նոր ու պրոֆեսիոնալ կադրեր են ներգրավվելու։ Կենտրոնը նաև տեխնիկապես արդիականացվելու է ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ միջազգային ներդրումների»,- ընդգծեց նախարարը։

Операция - Sputnik Արմենիա
Պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել մեկին, որը կունենա դրա կարիքը. Արսեն Թորոսյան

«Մենք շատ կենտրոնների տնօրենների ենք փոխել, ու որոշ տեղերում կարծում են, որ սա ցմահ ու ժառանգական պաշտոն է։ Դա այդպես չէ, ինչպես և իմ պաշտոնը։ Ինձ էլ մի օր կփոխարինեն, ու ես դրանից շոու չեմ սարքի»,– ասաց Թորոսյանը։

Թորոսյան. «Եթե սա շոու է, ինչո՞ւ նախկին իշխանությունների օրոք նման շոու չի իրականացվել»
ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը դեռ ապրիլին էր հայտնել Ազգային ուռուցքաբանական կենտրոնում ստուգումների ավարտի մասին։ Այնտեղ մոտ 43 միլիոնի խախտում էր հայտնաբերվել։ Տանայանը ղեկավարում էր Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2014 թվականից։ Նա առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբանն էր։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը սեպտեմբերի 2-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն արդեն մի քանի օր է՝ դուրս է եկել Պետական գույքի կառավարման կենտրոնի ենթակայությունից և անցել Առողջապահության նախարարությանը։

Լրահոս
0