ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Այսօրվանից սկսած՝ մինչև սեպտեմբերի 6-ը, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից:
Ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների՝ քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Աշունն իր իրավունքներին տեր կկանգնի նաև Երևանում, որտեղ ևս սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում:
60–ամյա տղամարդը «ճղել է» Սևանը. հաջորդը Վանա՞ լիճն է. տեսանյութ
Տեղումներին զուգահեռ՝ զգալիորեն կնվազի նաև ջերմաստիճանը: Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 26-28, գիշերը՝ 16-18 աստիճան տաքություն:
Հանրապետությունում այսօր ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի նախալեռնային շրջաններում, որտեղ ցերեկը կլինի 12-17, գիշերը՝ 8-11 աստիճան տաքություն: