00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շշի Մելոյի» եղբայրը գրավի դիմաց ազատ կարձակվի

CC BY-SA 2.0 / verkeorg / Legal gavel on a law bookМолоток судьи, архивное фото
Молоток судьи, архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատարանը որոշում է կայացրել «Շշի Մելոյի» եղբոր խափանման միջոց կալանավորումը 800 000 դրամի դիմաց փոխել ազատ արձակմամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի` «Շշի Մելոյի» եղբոր` գործարար Ռոբերտ Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Взрыв на трассе в Армении - Sputnik Արմենիա
Փաստաբանները կբողոքարկեն «Շշի Մելոյի» եղբոր կալանքը

«Ես Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էի ներկայացրել գրավի դիմաց Ռոբերտ Մանուկյանին ազատ արձակելու վերաբերյալ: Այսօր քննվել է այդ դիմումն ու որոշում է կայացվել Մանուկյանին ազատ արձակել 800.000 դրամ գրավի դիմաց»,– ասաց նա։

Նրա խոսքով` այսօր իսկ կփոխանցեն գրավն ու Մանուկյանն ազատության մեջ կլինի։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել մերժել Մանուկյանի պաշտպանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Առաջին ատյանի դատարանն էր Ռոբերտ Մանուկյանին կալանավորելու որոշում կայացրել, ինչը բողոքարկել էին պաշտպանները։

«Շշի Մելոյի» գործով կալանավորվել են «Բարութը», «Ֆիթիլն» ու «Պլաստմասը»

Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ «Շշի Մելոյի» «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է նախկին պատգամավորին, երկրորդ մեքենայի մեջ պայթյունի պահին եղել էին նրա թիկնապահները։ Ավելի ուշ մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել էր՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Իսկ դեպքի վայրից հեռացած քաղաքացուն հայտնաբերել ու ձերբակալել էին։

Ոստիկանների ձեռնամարտի հնարքները «Շշի Մելոյի» եղբոր նկատմամբ իրավաչափ են եղել

Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել օգոստոսի 3-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։

Լրահոս
0