https://arm.sputniknews.ru/20190901/vrastanum-avtovtaric-tuzacneric-evs-erkusin-erevan-en-texapoxel-20247701.html
Վրաստանում ավտովթարից տուժածներից Երևան են հասցրել ևս երկուսին. նոր մանրամասներ
Վրաստանում ավտովթարից տուժածներից Երևան են հասցրել ևս երկուսին. նոր մանրամասներ
Sputnik Արմենիա
Օգոստոսի 31-ին Երևան–Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ երկու քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանց առայժմ հնարավոր չէ տեղափոխել Հայաստան: 01.09.2019, Sputnik Արմենիա
2019-09-01T12:33+0400
2019-09-01T12:33+0400
2019-09-01T12:33+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/74/20/742029_0:250:3077:1989_1920x0_80_0_0_a5aa95b3dd9c7649eb55665bd8470222.jpg
վրաստանի հանրապետություն
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/74/20/742029_0:113:3077:2048_1920x0_80_0_0_d18597d326f5476b0501b6770b3f64ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, ավտովթար, վթար, վրաստանի հանրապետություն, երևան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն
հասարակություն , հայաստան, ավտովթար, վթար, վրաստանի հանրապետություն, երևան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն
Վրաստանում ավտովթարից տուժածներից Երևան են հասցրել ևս երկուսին. նոր մանրամասներ
Օգոստոսի 31-ին Երևան–Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ երկու քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանց առայժմ հնարավոր չէ տեղափոխել Հայաստան:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 1-ի առավոտյան Երևան են տեղափոխել Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարից տուժած ևս երկու քաղաքացու:
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր 08:38-ին Հայաստան են տեղափոխվել Լենա Մ.-ն և Աննա Ա.-ն:
Տեղեկատվության համաձայն՝ Լենա Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի», իսկ Աննա Ա.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Հիշեցնենք, օգոստոսի 31-ին, ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի էր ունեցել վթար: Բախվել էին «Mercedes Sprinter» մակնիշի մարդատար և «Ford Transit» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:
Մարդատար ավտոմեքենայի ուղևորներ 53- ամյա Գրետա Ա.-ն և 28-ամյա Մարտա Ս.-ն վթարի հետևանքով մահացել էին, մյուս 16 ուղևորները տեղափոխվել էին Վրաստանի տարբեր հիվանդանոցներ:
ԱԻՆ տվյալներով, վթարից տուժած Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն առայժմ գտնվում են Թբիլիսիի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ
Վթարից տուժած մյուս քաղաքացիները, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել հիվանդանոցներից: