00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա արժանացավ Օսկարի, հետ վերադարձրեց Պուլիցերյան մրցանակը. այսօր Սարոյանի ծննդյան օրն է

© АrmecoУильям Сароян
Уильям Сароян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի գրաքննադատները նրան անվանում էին Ջեկ Լոնդոնից հետո ամենաակնառու տաղանդ ունեցող գրող:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik, Մարիաննա Փայտյան. 1933թ.–ին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում  տպագրվեց Վիլյամ Սարոյանի անուն ազգանունով ամերիկահայ երիտասարդ առաջին պատմվածքը, որը սակայն ստորագրվեց Սիրակ Գորյան: Դրանից մեկ տարի անց լույս տեսավ Սարոյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» և միանգամից ճանաչում բերեց երիտասարդ գրողին:

Фрунзе Довлатян - Sputnik Արմենիա
Դովլաթյանի դարաշրջանը, կամ ինչպես են մկրտվել երկու ֆրունզիկները

Վիլյամ Սարոյանը ծնվել էր 1908թ.–ի օգոստոսի 31–ին, հեռավոր ԱՄՆ–ում, որովհետև նրա ծնողներն Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից Ֆրեզնո էին գաղթել`ցեղասպանությունից փրկվելու համար։ Սարոյանը 4 տարեկանում զրկվել էր հորից և որոշ ժամանակ նույնիսկ մանկատանն ապրել։ Վերադառնալով տուն` փոքր տարիքից աշխատանքի էր անցել և ամենատարբեր գործեր կատարել։ 

«Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում: Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից ու միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. «Ինչո՞վ ես զբաղված»: «Խաղում եմ, մայրի՛կ»,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին»,– գրել է Սարոյանը։

Սարոյանի հերոսները հասարակ մարդիկ էին, շատերը` հայեր. տարբեր հերոսների միջոցով նա նաև իր ծանր կյանքի պատմությունն էր ներկայացնում։

© F5blogՎիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում
Նա արժանացավ Օսկարի, հետ վերադարձրեց Պուլիցերյան մրցանակը. այսօր Սարոյանի ծննդյան օրն է - Sputnik Արմենիա
Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում

1939թ. «Կյանքիդ ժամերը» պիեսի համար Սարոյանն արժանացավ Պուլիցերյան մրցանակի, բայց վերջինից հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ առևտուրն իրավունք չունի հովանավորելու արվեստը, և պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին: Այս դեպքում Պուլիցերյան մրցանակը ենթադրում էր 10 հազար դոլար, որն այն ժամանակների համար ահռելի գումար էր, իսկ Սարոյանի ընտանիքը կարիքի մեջ էր։

Ֆրունզիկ Մկրտչյանի քիթն անցաթուղթ է եղել, կամ ինչպես մարդը մի ամբողջ դարաշրջան դարձավ

«Կյանքը արվեստ է, ոչ թե հաշվապահություն: Մարդն ինքն իրեն գտնելու համար պիտի շատ ու շատ խաղափորձեր անի»,– գրում էր Սարոյանը:

1942թ. Սարոյանը զորակոչվում է բանակ: Նրա համար պատերազմը մարդկության մեծագույն չարիքն էր: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» վեպում, որի հիման վրա գրված համանուն սցենարի համար 1944թ.–ին Ամերիկյան կինոակադեմիան նրան «Օսկար» շնորհեց։

Патриарх и Католикос всех армян Вазген I (первый) (1908-1994) во время торжественного выхода из резиденции Эчмиадзин. - Sputnik Արմենիա
Փրկիչ Կաթողիկոսը․ 25 տարի առանց Վազգեն Առաջինի

«Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն ինչը չի կարող արատավորվել»,– գրել է Սարոյանը:

Նրա մասին հոդվածներ էին գրում աշխարհի առաջատար պարբերականները` պատմելով սարոյանական անսահման մարդասիրության, պարզ լեզվով համամարդկային խնդիրներ բարձրաձայնելու կարողության մասին։

«Ես ուսումնասիրում եմ կյանքը: Ես քննախույզ եմ, հետազոտող: Չորս կողմս ամեն ինչ ուսումնասիրում եմ: Ամեն, ամեն ինչ: Ու հենց որ գեղեցկության թեկուզ մի բեկոր եմ գտնում մեկնումեկի հոգում կամ ինչ-որ բանի մեջ, որտեղ թվում էր միայն ապականությունն ու մահը պիտի բուն դրած լինեին, նոր եմ հասկանում, որ մեր կյանքը լի է անսպառ բարությամբ»:

Մեծն Արամ Խաչատրյանը, որ չէր թողնում երևանցիներին գիշերը քնել

Սարոյանը հասցրեց հայրենիք այցելել 4 անգամ. նրա յուրաքանչյուր այցը համաժողովրդական տոն էր դառնում։

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականին Ֆրեզնոյում։ Կտակի համաձայն` աճյունի մի մասը ամփոփվել է հայրենիքում` Կոմիտասի անվան պանթեոնում։

© Sputnik / Asatur YesayantsՎիլյամ Սարոյանի արձանը Երևանում
Նա արժանացավ Օսկարի, հետ վերադարձրեց Պուլիցերյան մրցանակը. այսօր Սարոյանի ծննդյան օրն է - Sputnik Արմենիա
Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում

Հայերը սիրեցին Սարոյանին ոչ միայն իր պարզ լեզվի, խոր, համամարդկային գրվածքների, այլև անգլերեն տառերով ու բառերով, բայց հայերեն գրելու համար։ «Ես հայերեն գիտեմ, ատի ինձ կօգնի անգլերեն գրելու»,–գրում էր նա։

Սարոյանը հասկացել էր, թե ինչպես կարելի է լինել իսկական ամերիկացի` մնալով իսկական հայ. ուր էլ լիներ` Սան Ֆրանցիսկոյում, Հոլիվուդում, թե Նյու Յորքում, Սարոյանի սիրտը միշտ հայրենիքում էր։

Լրահոս
0