ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնում է Politico պարբերականը։
Պարբերականի տվյալներով` Թրամփն ազգային անվտանգության գծով իր թիմին խնդրել է վերանայել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը, համոզվելու համար, որ միջոցներն օգտագործվում են ի շահ ԱՄՆ–ի։
Ներկա պահին բոլոր միջոցները, որոնք պետք է ԱՄՆ–ից գնային Ուկրաինային որպես ռազմական օգնություն՝ սառեցվել են։
Իրանն ուզում է ԱՄՆ–ի հետ նոր գործարք կնքել. Թրամփ
Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է ԱՄՆ–ին Ուկրաինային զենք մատակարարելու ծրագրերի վերաբերյալ, քանի որ այդ քայլը կհանգեցնի միայն Դոնբասում հակամարտության սրացմանը:
Ուկրաինային զենք մատակարարելուն դեմ է արտահայտվել նաև եվրոպացի քաղաքական գործիչների մեծամասնությունը։
Թրամփ. Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման համար մեղավոր է Կոնգրեսը