00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
8 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հարությունով. «Հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համագործակցությունն այլընտրանք չունի»

© Sputnik / Hayk PetrosyanВоенный эксперт Давид Арутюнов
Военный эксперт Давид Арутюнов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փոքր երկրների պարագայում ռազմաարդյունաբերական ոլորտը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի:
Դավիթ Հարությունյով. «Ներկայում հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համագործակցությունն այլընտրանք չունի»

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրին առնչվող հարցերին, նրա զարգացման հեռանկարին ու նշել, որ կան համաշխարհային ոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է իր արտադրանքը ներկայացնել, բայց ընդհանուր առմամբ՝ արտահանման լուրջ արդյունքներ ակնկալելը վաղաժամ է, որովհետև մեր ռազմաարդյունաբերական համալիրը դեռ թույլ է, մյուս կողմից՝ ուժեղ չէ նաև Հայաստանի արդյունաբերական ներուժը, մինչդեռ դրսի շուկաներում կա բավական լուրջ մրցակցություն: 

Премьер-министр Никол Пашинян на ежегодном заседании министерства иностранных дел Армении (27 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի ռազմական արդյունաբերությունը պետք է զարգանա առանց «արհեստական շնչառության»

«Չնայած այդ հանգամանքին՝ մեր ռազմաարդյունաբերական համալիրն, այնուամենայնիվ, որոշակի հնարավորություններ ունի այն խնդիրների առթիվ, որոնք ուղղված են զինված ուժերին որոշակի զինատեսակներով ապահովելուն, ինչպես նաև սպառազինության արդիականացմանը: Բայց կրկնում եմ՝ հիմնական կորիզը՝ ծանր սպառազինությունները, Հայաստանը շարունակելու է ներկրել»,- նշում է Դավիթ Հարությունովը:  

Փորձագետի տեղեկացմամբ՝ Ռուսաստանի Դաշնության հետ այս ոլորտում կա արդյունավետ համագործակցություն: Վերջին տարիների ընթացքում ներկրվեցին որոշ համակարգեր, ռազմական բարդ տեխնիկա, և կարևորվեց նշված համակարգերի նորմալ շահագործման ու տեխնիկական սպասարկման ապահովումը: Այժմ տեղի է ունենում երկու երկրների ռազմաարդյունաբերական համալիրների լուրջ ինտեգրացիա, ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ: 

Секретари Совета безопасности Армении и России Армен Григорян и Николай Патрушев возложили цветы у памятника неизвестному солдату (13 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են երրորդ երկրներին զենք վաճառելու հարցը

Դավիթ Հարությունովի համոզմամբ՝ իրականության մեջ այդ համագործակցությունն այլընտրանք չունի, որովհետև եթե դիտարկենք փոքր երկրների փորձը, որոնք ունեն քիչ թե շատ խոշոր ռազմաարդյունաբերական համալիրներ, ապա դրանց աճը տեղի է ունենում ավելի հզոր դաշնակցի աջակցության արդյունքում: 

Ի՞նչ է պետք ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար. Փաշինյանի տեսլականը
Հարությունովը նշեց, որ Ռազմաարդյունաբերական համալիրը շատ սերտորեն կապված է պետության հետ, ուստի մեր կառավարությունն այս հարցում ցուցաբերում է լիբերալ մոտեցումներ՝ գտնելով, որ այս ոլորտը նույնպես պետք է լինի շահութաբեր:

«Բայց այստեղ կա մի խնդիր: Եթե դարձյալ ուսումնասիրենք համաշխարհային փորձը, ապա պարզ կերևա, որ փոքր երկրների պարագայում ռազմաարդյունաբերական ոլորտը դեռ պետք է անցնի երկար ճանապարհ, որպեսզի կոմերցիոն տեսակետից լինի ինքնաբավ: Այնպես որ, պետության աջակցությունը պետք է լինի շարունակական»,- նշում է Դավիթ Հարությունովը:    

Ռազմաարդյունաբերության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման վերաբերյալ՝ ռազմական փորձագետը նշում է, որ այդ գործընթացն արդեն որոշ չափով տեղի է ունենում: Այն սպառազինության համակարգերը, որոնք կան Հայաստանում, և որոնք արտադրվում են տեղում, որոշակի բացառություններով կապ ունեն նաև ՏՏ ոլորտի հետ: Օրինակ՝ անօդաչու սարքերի, կառավարման ավտոմատացված համակարգերի արտադրությունը, ինչպես նաև սպառազինության որոշ տեսակների՝ հակաօդային պաշտպանության, ռադիոլոկացիոն համակարգերի արդիականացումը: Այս ամենն անմիջականորեն կապված է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ: 

Լրահոս
0