00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:28
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային ժողովում Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի քննարկվի. Վենետիկից պատասխանի են սպասում

© Sputnik / Asatur YesayantsРуководитель фракции "Мой шаг" Лилит Макунц на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Руководитель фракции Мой шаг Лилит Макунц на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր կուսակցության կենտրոնական գրասենյակում նիստի են հրավիրվել։ Թե ինչ են քննարկել իշխանական պատգամավորները, լրագրողներին պատմել է Լիլիթ Մակունցը։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Սպասելի էր, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն ԱԺ–ում շուտ չի քննարկվի։ Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ստամբուլյան կոնվենցիա. ինչո՞ւ են տարամետ «Իմ քայլի» քայլերը

«Առնվազն եթե հիշենք, թե  ինչ ընթացակարգերով պիտի անցնի Ստամբուլյան կոնվենցիան, ենթադրվում էր, որ այդպես էլ պիտի լինի։ Որովհետև, եթե նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով՝ ժամանակ է պահանջվում, որ նրանցից պատասխանը գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի ՍԴ–ում և նոր միայն կհայտնվի Աժ օրակարգում։ Այնպես որ, սպասելի էր, որ շուտ չի լինի և զարմանալի էր, թե որտեղից է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»,– ասաց նա։

Մակունցը նաև հայտնեց, որ կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացվող նիստի ընթացքում ԱԺ մեծամասնության պատգամավորները քննարկելու են աշնանային նստաշրջանի օրակարգում արդեն ներառված ու առաջարկվող օրինագծեր։

Խմբակցության ղեկավարը չբացառեց, որ այլ հարցերի թվում կքննարկվի նաև ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը, և սեպտեմբերին այդ հարցը կմտնի խորհրդարանի օրակարգ։

Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը հասավ Գյումրի. էլ ի՞նչ են անելու նախաձեռնողները
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախօրեին ասել էր, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը խորհրդարանն այս տարի, ամենայն հավանականությամբ, չի քննարկի:

Հիշեցնենք` Ստամբուլյան կոնվենցիա պայմանական անունն ստացած՝ «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան թեժ քննարկումներ ու բանավեճեր է առաջացրել Հայաստանում։

Пресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԺ-ն այս տարի չի քննարկի Ստամբուլյան կոնվենցիայի հարցը․ նախարար

Ընդդիմախոսները պնդում են, որ փաստաթղթի վավերացումը կանաչ լույս կվառի միասեռական` ընտանիք կազմելու իրավունքի առաջ։ Կողմնակիցները վստահեցնում են, որ փաստաթղթում նման վտանգ թաքնված չէ։

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ է հայտնել նաև Հայ առաքելական եկեղեցին։ Հոգևոր առաջնորդները հուլիսի 26-ին կոչ էին արել չընդունել Ստամբուլյան կոնվենցիան։

Բադալյան. «Ստամբուլյան կոնվենցիան PR զենք է իշխանության և ընդդիմության համար»
Նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի Խորհրդի անդամ 33 երկրներ։

Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։

Լրահոս
0