00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլյան կոնվենցիա. ինչո՞ւ են տարամետ «Իմ քայլի» քայլերը

© Sputnik / Aram NersesyanПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առավել ուշագրավ է այն, որ «Իմ քայլը» իշխող դաշինքի կամ մեծամասնության ներսում հստակորեն դիտարկվում է տեսակետների, դիրքորոշումների տարամետություն, նույնիսկ՝ մինչև 180 աստիճանի հասնող հակամետություն:

Մախաթը պարկում չես թաքցնի: Սա պատկերավոր վկայում է ժողովրդական ասացվածքը: Իսկ փաստերն էլ վկայում են, որ այսպես կոչված «Ստամբուլյան կոնվենցիայի» ու դրա վավերացման վերաբերյալ` «Իմ քայլը» իշխող դաշինքի ներկայացուցիչների քայլերն առնվազն տարամետ են: Ու դա էլ չես թաքցնի:

«Իմ քայլի» ներկայացուցիչների հակադիր մոտեցումների մասին խոսող փաստերի հետևից շատ հեռու էլ չարժե գնալ: Ահավասիկ, նախօրեին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ինքը պաշտոնապես դիմել է Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին՝ «…անհապաղ հեռացնելու առանց համայնքի ղեկավարի թույլտվության տեղադրված սեղանները»: Հստակեցնենք. «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ պահանջով ստորագրահավաք իրականացնող նախաձեռնող խմբի կողմից Հյուսիսային պողոտայում, նաև՝ ԱԺ դարպասների մոտ տեղադրած սեղանների մասին է խոսքը: Ըստ որում, գրառման մեջ Գրիգոր Երիցյանը խեղաթյուրված է ներկայացնում ստորագրահավաքի նախաձեռնության հիմնական նպատակը: Երևանի ավագանու իշխանական խմբակցության անդամը, մասնավորապես, գրել է. «Ամենազավեշտալին այն է, որ այս խումբը «հայկական արժեքների» քողի տակ ստորագրություններ է հավաքում, որ պաշտպանի բռնության` իր իրավունքը»:

Праздничное шествие в центре столицы (5 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Թարմ դեմքեր» և լայն զանգվածներին ոտքի հանող հարցեր. ի՞նչը կմիավորի այսօրվա ընդդիմությանը

Հարցն այն չէ միայն, որ նախաձեռնության ու ստորագրահավաքին միացած բազմաթիվ հայրենակիցների դիրքորոշման հիմնական շարժառիթը, ինչպես իրենք են նշում, ավանդական արժեքներին, ընտանեկան ավանդույթներին ու հենց ընտանիքի ինստիտուտին հիշյալ կոնվենցիայի որոշ դրույթներով սպառնացող վտանգներն են ու այդ վտանգները չեզոքացնելու մղումը: Քաղաքական տեսանկյունից հիմնական ու հետաքրքիր հարցն այն է, որ նույն ստորագրահավաքին հրապարակայնորեն միացել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` ի դեպ` վարչապետի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Ու, ստացվում է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցչի բնորոշմամբ՝ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը պաշտպանում է «բռնության իր իրավո՞ւնքը»:

Զավեշտալի է հնչում, այնպես չէ՞:

Բայց դա էլ, իհարկե ամենը չէ: Մոտավորապես նույն ժամին, երբ Գրիգոր Երիցյանն ահազանգում էր ոստիկանություն, թե ինչ վատ անձինք են «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ ստորագրահավաք իրականացնողները, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վիկտոր Ենգիբարյանը իր ֆեյսբուքյան էջում բավականին հանգամանորեն ու համոզիչ հիմնավորում էր, թե ինչու պետք չէ վավերացնել այդ խնդրահարույց կոնվենցիան:

Հատկանշական է, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը գրեթե մեկին մեկ բերում է նույն փաստարկներն ու հիմնավորումները, ինչ «ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման» առաջին նախաձեռնողներից` Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով բավականին հանգամանորեն ու իրավաբանի, փաստաբանի բծախնդրությամբ ընդգծել էր հիմնական դիտողությունները՝ տվյալ փաստաթղթի պարունակած վտանգների հետ կապված: Ինչ վերաբերում է պատգամավոր Ենգիբարյանին, ապա նա բավականին ընդարձակ հիմնավորման վերջում նկատել է. «Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հավելյալ և խուճուճ միջազգային սույն կոնվենցիայի վավերացման անհրաժեշտություն չկա, քանի որ մեծ հարց է ու վիճելի, թե ավանդույթների կամ կարծրատիպային պատկերացումների վերափոխումները կարող են նպաստել ընտանեկան բռնությունների թվաքանակի նվազմանը, այլ ոչ ընտանիքի ինստիտուտի հիմքերի խարխլմանը և երկարատև հեռանկարում՝ մի շարք սոցիալ-ժողովրդագրական խնդիրների առաջացմանը»:

Բայց հետաքրիր է ոչ միայն դա: Առավել ուշագրավ է այն, որ «Իմ քայլը» իշխող դաշինքի կամ մեծամասնության ներսում հստակորեն դիտարկվում է տեսակետների, դիրքորոշումների տարամետություն, նույնիսկ՝ մինչև 180 աստիճանի հասնող հակամետություն: Ավելին, խոսքը մեկ հոգու անհատական դիրքորոշման մասին չէ: Բացի արդեն նշված Սոֆյա Հովսեփյանից ու Վիկտոր Ենգիբարյանից, նույն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս դեմ է «Ստամբուլյան կոնվենցիային»: Ըստ որում, կան ոչ անհիմն խոսակցություններ, որ նշված փաստաթղթի նկատմամբ մերժողական դիրքորոշման հարցում իշխանական թևի` նշված պատգամավորները, գեղարվեստորեն ասած՝ «մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն…»:

Կարևոր է արձանագրել և այն իրողությունը, որ «Ստամբուլյան կոնվենցիայի» դեմ հենց իշխող մեծամասնության ներսից կարծիքներ, ինչպես Վիկտոր Ենգիբարյանի դեպքում է, օրինակ, հնչում են այն բանից հետո, երբ հենց այդ հարցով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդիպում էր ունեցել Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Փաստորեն, արդարադատության նախարարը, ով, դատելով այս կոնվենցիայի վերաբերյալ նախարարության տարածած հայտարարությունից, դեմ չէ վավերացմանը, չի կարողացել համոզել հենց իշխանական թևի պատգամավորների առնվազն մի մասին:

Նման դրսևորումներն ավելի են ընդգծում այն կռահումները, որ «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնել-չվավերացնելու հարցը բավականին հետաքրքիր կերպով խմբավորում կամ ֆրակցաիվորում է բավականին երփներանգ «Իմ քայլը»: Մասնավորապես, իշխանության քննադատող շրջանակների ներկայացուցիչներից հաճախ կարելի է լսել, որ այդ կոնվենցիայի վավերացման օգտին հիմնականում հանդես է գալիս իշխանության` այսպես կոչված` «սորոսական ֆրակցիան»:

Люди держат транспарант с надписью: Остановите Стамбульскую конвенцию, за суверенную Хорватию!во время протеста против международной конвенции (24 марта 2018). Загреб - Sputnik Արմենիա
Ինչպես կարձագանքի Փաշինյանը. տնաքանդ կոնվենցիա՞, թե՞ քաղաքական օրակարգի գրավիչ հարց

Մյուս կողմից, հատկապես մարզերից ընտրված պատգամավորների մի մասը, որ, ի լրումն, պահպանել է իր կապը հարազատների հետ, կամ ընդհանրապես «երևանցի», առավել ևս` այսպես ասած՝ կոսմոպոլիտ (աշխարհաքաղաքացի) չի դարձել, դեմ են արտահայտվում «Ստամբուլյան կոնվենցիային»: Պատահական է, թե, ոչ, բայց օրինակ, «Իմ քայլը» դաշինքի՝ կոնվենցիայի վավերացմանը դեմ կամ դրա անհրաժեշտությունը չտեսնող պատգամավորներից մեկը թալինցի է, մյուսը՝ վարդենիսցի, երրորդը՝ Մեծ Մանթաշից (Շիրակ): Գաղտնիք չէ, որ մեր երկրի մարզային համայնքներում շատ ավելի պահպանողական են ու ավանդապահ, իսկ ժողովուրդն էլ շատ կոնկրետ վերաբերմունք ունի այլազան օտար բարքերին, որոնք, այսպես ասենք՝ մեծամասնության համար ընկալելի չեն: Եվ քաղաքական վերելք արձանագրած անձինք, հասկանալի է, իրենց իսկ ծննդավայրերում «թուքումուր ուտելու» ոչ մի ցանկություն չունեն: Հակառակը, այսպես իրենք ավելի շատ համակրանք են շահում:

Առայժմ, իհարկե, չի կարելի ասել, թե կոնվենցիայի վավերացման հարցում տարամետ դիրքորոշումները կարող են բեկորել «Իմ քայլը», բայց նկատելի ներքին  բաժանման, սառնության կհանգեցնեն, կբյուրեղանան մինչ այժմ այնքան էլ չընդգծված «ֆրակցիաները»: Դա, անկախ այն բանից, որ միգուցե այդ տարամետությունը հատուկ է մտածված, մինչև «Իմ քայլի» առաջնորդ Փաշինյանն ու ղեկավար խորհուրդը այս հարցում որոշում կայացնեն: Հասկանալի է նաև, որ ընդդիմադիր ուժերը, պարզորոշ նկատելով իշխող մեծամասնության թույլ կետերից մեկը, առաջիկայում դրա վրա ավելի մեծ շեշտ կփորձեն դնել: Մանավանդ, որ էմոցիոնալ առումով դա կարող է հանրության զգալի շերտերի տրամադրությունների վրա անդրադառնալ:   

Լրահոս
0