00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կվտանգի Հայաստանում ներդրումների ապագան. նախարար

© Photo : Lydian Armenia official siteСтройка компании Лидиан Армения
Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում որոշ բացահայտումներ է արել` ներկայացնելով հնարավոր ռիսկերն ու ակնկալվող օգուտները։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի հարցի անարդարացի լուծումը կարող է վտանգել Հայաստանում ներդրումների ապագան։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա
Ամուլսարի հարցով Փաշինյանի խոստացած քննարկումն ուշանում է, բայց չի չեղարկվում

«Երբ փաստն արձանագրվի, որ ռիսկեր չլինելու վերաբերյալ կարծիքը վերջնական է, ես կարծում եմ, որ մենք կհաղթահարենք այն ժամանակավոր լարվածությունը, որն առկա էր միջազգային ներդրողների շրջանում: Մենք պետք է հետևողական լինենք, որ բարձրանա այն վստահությունը, որն առկա է Հայաստանի կառավարության որոշումների և տնտեսական ապագայի նկատմամբ»,– ասել է նախարարը։

Անդրադառնալով հանքից ակնկալվող եկամուտներին` Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է, որ «Լիդիանը» հաշվարկել է, որ հաստատված պաշարների սահմաններում կարող է գործել 10 տարի, յուրաքանչյուր տարում վերամշակելով շուրջ 10 մլն տոննա հանքաքար:

«1200 դոլարով հաշված մոտ 250 մլն դոլարի արտադրանք և արտահանում: Եթե ոսկու գները մնան այսօրվանը, ապա տարեկան այդ հանքավայրի շահագործման արդյունքում կստեղծվի մոտ 300 մլն դոլար արժողությամբ արտադրանք»,– ասել է նախարարը։ 

Հանքի շահագործումը նախարարի կանխատեսմամբ նշանակում է շուրջ  3800 աշխատատեղերի բացում, որոնցից 750–ը` ուղիղ աշխատատեղեր, մնացածը` ոչ ուղիղ, որոնք այս կամ այն կերպ կապված կլինեն արտադրության սպասարկման հետ:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ ներդրումներ են արել ու քանի աշխատատեղ են բացել արտոնություն ստացած ընկերությունները

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Օգոստոսի14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր, հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնաբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ  թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

Լրահոս
0