00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարի հարցով Փաշինյանի խոստացած քննարկումն ուշանում է, բայց չի չեղարկվում

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран
Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի փորձաքննությունն իրականացրած միջազգային փորձագետներն առաջիկա օրերին առցանց կպատասխանեն հանքի վերաբերյալ՝ ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի փարձաքննությունն իրականացրած «Էլարդ» ընկերության փորձագետների հետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած օնլայն քննարկումը մնում է ուժի մեջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Նա տեղեկացրեց, որ քննարկումը նախատեսվում է անցկացնել այս շաբաթվա ընթացքում։

«Օրը և ժամը մենք լրացուցիչ վաղը-մյուս օրը կհայտնենք»,– ասաց Կարապետյանը` վստահեցնելով, որ քննարկումը, ինչպես և խոստացել է վարչապետը, կհանրայնացվի։

Հիշեցնենք` օգոստոսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում Ամուլսարի խնդրով համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Էլարդի» եզրակացության շուրջ կան պարզաբանման ենթակա հարցեր։

Դրանց վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու համար Փաշինյանը խոստացել էր «Էլարդի» փորձագետների հետ Skype կոնֆերանս, որի ընթացքում նրանք պետք է պատասխանեին բոլոր վիճելի հարցերին։

Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
«Էլարդի» մասնագետներն ուղիղ եթերում կպատասխանեն Ամուլսարի փորձաքննության մասին հարցերին

«Հայաստանում մեծ բանավեճ է, թե դուք ինքներդ ինչ եք գրել։ Ձեր եզրակացությունն ասեք։ Այդ ամբողջ խոսակցությունը կտեսագրվի և կհրապարակվի»,– ասել էր վարչապետը` հանքշահագործման դեմ պայքարող ակտիվ քաղաքացիներին կոչ անելով ձևակերպել իրենց հուզող հարցերը։

Միաժամանակ, կառավարությունն իր կողմից ևս հարցեր կուղղի փարձագետներին։ 

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Մեղմման և լրացուցիչ միջացառումներ - Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեն 3D հոլովակով Ամուլսարի հարցում համոզում է քաղաքացիներին. տեսանյութ

Օգոստոսի14-ին, վկայակոչելով նույն միջազգային փորձաքննության արդյունքները, Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ հանքի շահագործման դեպքում ՀՀ օդի, ջրի, հողի աղտոտման չափերն այնքան փոքր կլինեն, որ «չափելի չեն լինի»։ Կենսաբազմազանության վրա բացասական ազդեցության հիմքեր ևս չէին հայտնեբերվել։ Այս փորձաքննության հիման վրա քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ թաքցնելու, հետևաբար և նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։

 «Մենք ենք տերը մեր երկրի»․ Երևանում Ամուլսարի շահագործման դեմ երթ անցկացվեց
Քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ։

Քննության ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել նշանակելու համալիր փորձաքննություն, որը հանձնարարվեց «Էլարդ» միջազգային ընկերությանը։

Լրահոս
0