ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումն արդեն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը: