00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատ–Անտիտեռոր». Հայաստանում ԱՊՀ համատեղ հակաահաբեկչական վարժանք կանցկացվի

© Sputnik / Макс Ветров / Անցնել մեդիապահոցСотрудник ФСБ России
Сотрудник ФСБ России  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
7 պետության հատուկ ստորաբաժանումները կսովորեն ինչպես ապահովել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների անվտանգությունը։ Սեպտեմբերին Հայաստանում վարժանքների երկու փուլ կանցկացվի։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Արարատ–Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների մասնակցությամբ կանցկացվի սեպտեմբերին ԱՊՀ վերոնշյալ 7 պետությունների տարածքում։

Армянские военнослужащие на тренировках по стрельбе - Sputnik Արմենիա
Արցախում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվում. տեսանյութ

Խնդիրը` վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների անվտանգության ապահովումն է։ Եզրափակիչ երկու փուլերը կկայանան Հայաստանում` Հարավային Կովկասի միակ հանրապետությունում, որտեղ ատոմային էլեկտրակայան կա։ ԱԷԿ–ը տեղակայված է Երևանից ընդամենը 28 կիլոմետր դեպի արևմուտք։

Կանխարգելիչ միջոցներ

«Արարատ–Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքին նախապատրաստվելու ընթացքում Ի.Մ. Գուբկինի անվան նավթի և գազի ռուսական պետական համալսարանի վառելիքաէներգետիկ համակարգի համալիր անվտանգության ֆակուլտետի հենքի վրա կայացավ հրահանգչական–մեթոդական վարժանքը։

Մասնակցեցին առաջատար մասնագետներ էներգետիկայի ռուսական կարևոր օբյեկտների անվտանգության ոլորտից, ինչպես նաև ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Ժամանակակից ահաբեկչական սպառնալիքների գնահատականը ներկայացրել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը։ Փորձագետները մասնագետներին ծանոթացրել են առաջատար նավթագազային ընկերությունների պաշտպանական զինանոցի հետ, ցուցադրել կրիտիկական կարևորության օբյեկտների խոցելիության և ահաբեկչական հարձակումների հետմղման տարբերակների համակարգչային մոդելավորումը։ Թեման բավական արդիական է Երևանի համար։

Անվտանգության բարձր մակարդակ և ոչ միայն. միջազգային փորձագետները գնահատել են ատոմակայանը

Էներգետիկան ազդում է ՀՀ տնտեսության բոլոր ոլորտների վրա, և լուրջ ուշադրություն է պահանջվում կրիտիկական կարևորություն ունեցող ենթակառուցվածքների պաշտպանության կազմակերպման թույլ կողմերը վերացնելու հարցում։ Դիվերսիոն–ահաբեկչական մեթոդների կիրառմամբ հավանական ռազմական հակամարտության գոտում գտնվող հայկական ԱԷԿ–ն այսօր շուրջ 300 մեգավատ էլեկտրաէներգիա է արտադրում և ապահովում հանրապետության կարիքների մոտ 40%–ը։ Կայանը չի տուժել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից, շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը։

Крупномасштабные учения азербайджанской армии - Sputnik Արմենիա
Ադրբեջանում զորավարժությունների թիվը չի կարող չմտահոգել Հայաստանին. Լեոնիդ Ներսիսյան

Սակայն Եվրամիությունը (Հայաստանը ԵՄ անդամ չէ) բնապահպանական անվտանգության ապահովման պատրվակով պահանջում է փակել ԱԷԿ–ը։ Նման տարածքներում բարձր աստիճանի անվտանգության ունեցող համակարգը ռազմավարական նշանակություն ունի։ Հայկական ԱԷԿ–ում ահաբեկչության արդյունքում հավանական միջուկային միջադեպը վտանգի տակ կդնի հանրապետության գոյությունը, ինչպես նաև մեծ խնդիրներ կստեղծի հարևան պետությունների համար։ Հայաստանը հակաահաբեկչական առումով հարմար մոդել է ԱՊՀ երկրների ատոմային էներգետիկայի օբյեկտներում անվտանգության միջոցների մշակման համար։

Կոլեկտիվ հակազդում

Հարավային Կովկասում ռազմաքաղաքական կայունությունը զսպվածության և ռազմական ուժի վրա հենվելու պարադոքսալ համադրություն է պահանջում։ Այդ պատճառով Հայաստանում ԶՈւ արդիականացման 7 տարվա ծրագիր է մշակվել, իսկ Երևանի ռազմական ծախսերը 2020 թվականին կհասնեն 600 մլրդ դոլարի։ Երկրների ռազմական հզորության Global Firepower համաշխարհային վարկանիշում Հայաստանը 96-րդ տեղն է զբաղեցնում, սակայն ավելի կոռեկտ է հանրապետության հնարավորությունները որոշել ՀԱՊԿ–ի հետ փոխկապակցվածության մեջ` Ռուսաստանի հետ համագործակցությունը հաշվի առնելով։

Հայկական կողմից պահանջվում են վճռական քայլեր. ե՞րբ Հայաստանում կհայտնվի նոր ԱԷԿ

Ուժային բլոկն ու Հայաստանի հատուկ ծառայությունները պլանավորման միասնական համակարգ ունեն։ Մոսկվայի հետ Երևանի ռազմավարական միությունը, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը և Հայաստանի տարածքում ստեղծած զորքերի միացյալ խմբավորումը` այս բոլոր գործոնները օբյեկտիվորեն նեղացնում են ահաբեկչական սպառնալիքների սպեկտրը։

Тактические учения объединенных сил Вооруженных Сил Армении и России (12 октября 2018) - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է․քաղաքագետը՝ զորավարժությունների մասին

Ազգային անվտանգությունը մշտական ջանքեր, ինչպես նաև տարբեր ուղղություններից հակառակորդի հավանական գործողությունների (ԱԷԿ–ի վրա անօդաչու հարվածային սարքերի կիրառումից մինչև կիբերհարձակումներ և կենսաբանական դիվերսիաներ) կանխում է մշակում։ Հայաստանի նախարարների կաբինետը օգոստոսի 22-ին հավանության արժանացրեց ԱՊՀ շրջանակում տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը, դա կօգնի ահաբեկչության և էքստրեմիզմի դեմ ընդհանուր պայքարում։ Փաստաթղթի համաձայն` Երևանը դառնում է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջպետական տեղեկատվական համակարգի հավասարազոր մասնակից, որի հիմքում ընկած է ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնի մասնագիտացված տվյալների բանկը։ Եվ պատահական չէ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ աջակցում է Սիրիային` Դամասկոս սակրավորներ, բժիշկներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն է ուղարկում։

Ռազմական պաշտպանության և հակաահաբեկչական անվտանգության ոլորտում Հայաստանն ու նրա դաշնակիցները խելամիտ նպատակներ են հետապնդում, այն է` ուժերի հավասարակշռում և խաղաղություն Հարավային Կովկասում։ Եվ դա է Արևելքի կոլեկտիվ անվտանգության համակարգերի (ՀԱՊԿ) սկզբունքային տարբերությունը Արևմուտքի ընդլայնման (ՆԱՏՕ) ագրեսիվ սխեմաներից։

Լրահոս
0