00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեղձերն անցան, խնդիրը մնաց․ ինչ չեն կարողանում կիսել «Սպայկան» ու ռուս մաքսավորները

© Photo : press office of the MTCIT of RAАвтомобильный пункт пропуска "Верхний Ларс"
Автомобильный пункт пропуска Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանից Ռուսաստան միրգ առաքելու հարցը դեռ լուծված չէ, պնդում են «Սպայկա» ընկերությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Դեղձով բեռնված հայկական բեռնատարներն անցել են «Վերին Լարս» հսկիչ անցակետը, սակայն Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի խոշոր առաքողը՝ «Սպայկա» ընկերությունը, շարունակում է վրդովվել։

Օգոստոսի 23-ին «Սպայկան» հրապարակայնորեն մեղադրել էր «Վերին Լարս» անցակետի աշխատակիցներին՝ հայտարարելով բեռները դիտավորյալ պահելու, հայ արտահանողների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, ինչպես նաև բեռները զննելիս ոչ կոռեկտ մեթոդներ կիրառելու մասին։ Ռուսական մաքսատան ներկայացուցիչները հերքում են այդ մեղադրանքները՝ ընդգծելով, որ «Սպայկայի» ղեկավարությունը փորձում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն։

Грузовой автомобиль компании Spayka - Sputnik Արմենիա
Դեղձը «փրկվե՞ց». բեռնատարները դուրս են եկել մաքսայինից. նախարարություն

Օգոստոսի 26-ին էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը գրել էր, որ գիշերն ավարտվել է հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումը, և դրանք դուրս են եկել մաքսակետից։

«Սպայկայի» ղեկավարությունն իր հերթին պնդում է, որ իրենց գլխավոր խնդիրը՝ ռուսական կողմում ապրանքը զննելու համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը, չլուծված է մնում։ Մաքսատանը կարծում են, որ ստուգման ժամանակ բոլոր կանոնները պահպանվում են, և մաքսայիններն ամեն ինչ անում են, որպեսզի բեռնատարները հնարավորինս արագ անցնեն։

«Սպայկայի» դիրքորոշումը

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ խնդիրն այն չէ՝ բեռնատարները կանցնեն, թե ոչ։ Հարցը այն պայմաններն են, որոնցում իրականացվում է բեռների ստուգումը։

«Ի սկզբանե մեր խնդիրն այն է եղել, որ հսկիչ անցակետում ստուգման ժամանակ չեն հետևում ջերմային ռեժիմին։ Գործող հսկողության դեպքում մրգերը ջերմաստիճանի տատանումից ավելի արագ են փչանում», - բացատրեց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ բեռնատարները կանգ են առնում սառնարանային հատվածից 30 մետր հեռավորության վրա։ Ստացվում է, որ 1-2 աստիճանում պահվող մրգերը իջեցնում են թեքահարթակների վրա և 30-40 աստիճանի տակ տեղափոխում հատուկ տեղ, որտեղ առկա է անհրաժեշտ ջերմային ռեժիմ։

Грузовые автомобили компании Spayka - Sputnik Արմենիա
Խնդիր կա, դիտավորություն՝ ոչ․ Ռուսաստանի դեսպանատունը՝ «Սպայկայի» հետ կապված իրավիճակի մասին

Նրա խոսքով՝ սուպերմարկետների մենեջերները, ուր առաքվում է ապրանքը, բեռնատարի վրա տեղադրված հատուկ հաղորդիչներով հետևում են ապրանքի պահպանման ժամկետներին և ջերմային ռեժիմին։ Ընկերության ղեկավարությունն այդ խնդրի հետ բախվել է դեռ ծիրանի սեզոնին։ Վերջերս պատվիրատուն մի քանի տասնյակ բեռնատարի դեղձն ուղղակի չի ընդունել նույն պատճառով։

«Վերին Լարսում» մեզ ասացին, որ հիմա չեն կարող ուրիշ պայմաններ առաջարկել։ Հարցը կարող է լուծվել միայն մեկ տարուց, երբ կսկսվի մաքսատան վերակառուցումը», - ասաց Բադասարյանը։

2020թ.-ին Ռուսաստանը մտադիր է վերակառուցում իրականացնել «Վերին Լարս» հսկիչ անցակետում։ Դա թույլ կտա հասցնել թողունակությունը օրական մինչև 3800 տրանսպորտային միջոցի։ Ի սկզբանե մաքսատան շինարարության ժամանակ ենթադրվել է, որ այնտեղով պետք է օրական անցնի 170 բեռնատար, 200 մարդատար մեքենա և 30 ավտոբուս։ Միաժամանակ, 2019թ-ին «Վերին Լարսով» օրական միջինում անցնում է 650 բեռնատար, 1700 ավտոմեքենա։ Իսկ մայիսի վերջին մինչև սեպտեմբեր այդ ցուցանիշներն ավելանում են։

«Վերին Լարսում» խնդիր չեն տեսնում

«Վերին Լարս» հսկիչ անցակետի  մաքսային կետի պետի տեղակալ Գեորգի Ցագոևը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սառնարանային բաժինների վերաբերյալ առայժմ ոչինչ չի որոշվել։

Грузовые автомобили компании Spayka - Sputnik Արմենիա
Հայկական դեղձի խորդուբորդ ճանապարհը. «Սպայկան» խնդիրներ ունի ռուսական մաքսակետում

«Անցակետի վերանորոգումից հետո կլինեն սառնարանային բաժիններ։ Բայց առայժմ անհայտ է, թե մեքենան ինչպես է մոտենալու դրանց։ Վերջնական նախագիծը դեռ չենք տեսել, այն դեռ չի ներկայացվել հաստատման», - ասաց Ցագոևը։

Ինչ վերաբերում է ներկա պայմաններին, Ցագոևը նշեց, որ հիմա նման խնդիրներ չկան։ Բեռնատարը մոտենում է սառնարանին, հետևաբար ապրանքն անմիջականորեն տեղափոխվում է սառնարանային տարածք։

«Մենք զննում ենք յուրաքանչյուր բեռնատարի ընդհանուր բեռի 10 տոկոսը։ Ընդհանուր առմամբ հսկողություն է անցել ութ մեքենա։ Ջերմաստիճանի կտրուկ տատանում չի եղել», - ասաց Ցագոևը։

Նրա խոսքով՝ անցակետի աշխատակիցները շատ արագ են իրականացրել զննումը, ուստի կասկածում են, որ այդ գործընթացն ազդել է ապրանքի որակի վրա։

Ավելին, բեռնատարից մինչև սառնարան հեռավորությունը ոչ թե 30 մետր է, ինչպես պնդում են ընկերությունում, այլ 5, նշեց Ցագոևը։

Լրահոս
0