00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էլարդի» մասնագետներն ուղիղ եթերում կպատասխանեն Ամուլսարի փորձաքննության մասին հարցերին

© Photo : press office of the PM of RA Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019)
Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում հայտարարեց, որ տարընթերցումների առիթ տված հարցերին կպատասխանեն անձամբ փորձաքննության հեղինակները։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած միջազգային «Էլարդ» ընկերության մասնագետները շաբաթ օրն օնլայն քննարկում կունենան հայաստանյան մասնագետների ու կառավարության անդամների հետ։

Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա
ՄԻՊ–ն ահազանգեր է ստացել Ջերմուկում ոստիկանական ուժերի կուտակումների մասին

Այս մասին այսօր Ջերմուկ կատարած այցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նստելու ենք ու Skayp-ով ասենք`այս հարցը, որ գրել եք, բացատրեք, հասկանանք` ինչ եք գրել։ Թե չէ, մարդիկ գալիս են, ասում են` այ այս տողում այսպես է գրված, դա այս է նշանակում։ Հիմա թող մասնագետները ասեն` ինչը, ինչ է նշանակում։ Ամբողջը հեռարձակվելու է, որ դուք էլ տեսնեք, թե ինչ պատասխաններ են տալիս»,– ասաց Փաշինյանը։

Այս պահին վարչապետի այցը Ջերմուկ շարունակվում է։ Փաշինյանը` Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ու Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ շրջում է համայնքում, այցելում ջերմուկցիների տուն, զրուցում նրանց հետ` Ամուլսարի խնդրի շուրջ։

Ամուլսարյան տրամադրությունները սրվում են. «Իմ քայլը» կկանգնի՞ բաժանման առաջ

Զրույցներից մեկի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ անձամբ ընթերցել է Ամուլսարի հանքի մասին իրեն հասցեագրված բոլոր նամակները։

«Նոր վարչապետ դարձած ժամանակ պատկերացնում եք չէ՞` ինչքան գործ կար կուտակած, բայց ես էդ ժամանակ հարյուրավոր նամակներ են ստացել Ամուլսարի հարցով ու բոլոր նամակները հատ –հատ կարդացել եմ»,– ասաց նա։

Участники митинга против эксплуатации Амулсарского месторождения - Sputnik Արմենիա
Ամուլսարը մտել է իշխանության «մատի ու մատանու արանքը». ի՞նչ է կատարվում «Իմ քայլում»

Մեկ այլ քաղաքացու հետ զրույցում, վերջինիս տանը, վարչապետը հայտարարեց, որ ինքը հանքի շահագործումից որևէ շահ չունի ու առաջնորդվելու է բացառապես Հայաստանի շահով։

«Ես այստեղ չունեմ տնտեսական շահ, ես այստեղ չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը, որ ունեմ, Հայաստանի հանրապետության հավասարակշռված շահն է»,– ասաց նա` վստահեցնելով, որ եթե պարզվի, որ Ջերմուկի ջրի, օդի, խոտի, աղմուկի վրա հանքի շահագործումն ավելի բասացաբար է անդրադառնում, քան միջազգայնորեն թույլատրված է, ապա հանքը չի կարող շահագործվել։

«Եթե պարզվեց, որ վնասն ավելին է, քանի որ միջազգայնորեն ընդունված ստանդարտները, 90 օր ժամանակ ենք տալիս ընկերությանը, որ դա շտկի։ Եվ եթե չի շտկում, մենք բոլոր իրավունքներն ունենք արգելելու ընկերության աշխատանքը»,– ասաց Փաշինյանը։

Ամուլսարի մասին Գրիգորյանի և Մարտիրոսյանի գրառումները չունեն փաստական հիմք. դատախազություն

Նշենք, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան մեկնել է Ջերմուկ` հանդիպելու համայնքի բնակիչներին։

Виген Акопян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան. «Ամուլսարի հանքի շահագործման հարցում հետաքրքրված են արևմտյան որոշ շրջանակներ»

Առաջինը Ջերմուկում Փաշինյանին դիմավորեցին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպան ակտիվիստները` «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով։

Վարչապետը հայտարարեց, որ տեղյակ է նրանց պահանջներին ու դիրքորոշմանը և խոստացավ  համայնքի բնակիչների հետ հանդիպելուց ու նրանց հետ զրուցելուց հետո` այցի ավարտին, դարձյալ վերադառնալ ու խոսել նաև ակցիայի մասնակիցների հետ։

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին Facebook–ում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր,  որ Ամուլսարի հանքը կարող է գործարկվել, քանի որ Elard  ընկերության եզրակացության համաձայն` հավանական ռիսկերը կարող են ոչ էական լինել Սևանա լճի կամ Ջերմուկի ջրերի համար, եթե ընդունվեն կանխարգելիչ այն 16 միջոցները, որոնց մասին խոսվում է եզրակացության մեջ։  Դա բնապահպանների ու ակտիվիստների շարքերում բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել։

Լրահոս
0