ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Բիարիցեում համաշխարհային առաջնորդների և նրանց կողակիցների G7 գագաթնաժողովի երկրորդ օրվա ֆոտոշարքը սկանդալային է դարձել։ Միջոցառման կադրերը սրընթաց տարածվում են համացանցում։
Դրանցից մեկում Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը, ողջունելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, համբուրում է նրա այտը։
Իսկ ահա Թրամփի կինը՝ Մելանյան, համբուրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի այտը։ Նա պարտքի տակ չի մնացել և նույնպես համբուրել է ԱՄՆ-ի առաջին տիկնոջը։
Հատկապես հայտնի է դարձել լուսանկարը, որում Մելանյա Թրամփը կրքոտ հայացքով նայում է 47-ամյա Թրյուդոյին։ Միաժամանակ նրա 73-ամյա ամուսինը մռայլ հայացքով այլ կողմ է նայում։ «Կուզեի, որպեսզի կանայք ինձ այդպես նայեն», «հեյ, Թրամփ, զգուշացիր, երիտասարդ մրցակից ունես», «ինչպիսի կրքոտ հայացք», - գրել են օգտատերերը։
Մեկ գիշերը 100 հազարով. Մելանյա Թրամփը կրկին սկանդալի կիզակետում է
Ի դեպ, որոշ օգտատերեր սկսել են տարածել Իվանկա Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի դստեր լուսանկարը, որում նա ևս սևեռուն նայում է Թրյուդոյին։ Կարծես`Թրամփի ընտանիքում բոլոր կանայք հիացած են Թրյուդոյով։