ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իր ամուսնուն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդներ է տալիս և կարծիք հայտնում այս կամ այն հարցի շուրջ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Սպիտակ տան տիրուհին ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Երբեմն նա լսում է, երբեմն` ոչ... Վերջին հաշվով նա է որոշում կայացնում... Նա մարտիկ է։ Դոնալդն ամեն օր պայքարում է Ամերիկայի և Ամերիկայի ժողովրդի համար», – նշել է Թրամփի կինը։
Նա համոզված է, որ Թրամփը կհաղթի ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին, եթե որոշի մասնակցել։
Ավելի վաղ Ամերիկայի նախագահը, ելույթ ունենալով Արևմտյան Վիրջինիա նահանգում, խոստովանել էր, որ իր կնոջն այդքան էլ հեշտ չէ իր հետ ամուսնացած ու ԱՄՆ առաջին տիկին լինելը։