ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Երեկ երեկոյան Արցախի փողոցում կրակոցներ են հնչել. 23–ամյա մի տղա դիմել է բուժօգնության։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէր բացատրություն տալու»,–նշված է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 19։00-ին, Արցախի փողոցում, վիճաբանության ժամանակ, քաղաքացուն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ: Վիճաբանության ընթացքում հիվանդանոց տեղափոխված 23-ամյա երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է իրեն վնասվածքներ հասցնողի ուղղությամբ:
«Հերացի» հիվանդանոցի հզորները. 7 ժամ տևած վիրահատության ժամանակ հավաքել են կոտրված գանգը
Նշանակվել են փորձաքննություններ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: