ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Երեկ Երևանում բնակարաններից մեկում 46–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Օգոստոսի 22-ին, ժամը 13:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շարուրի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Անհարժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել Անդրեյ Ռ.-ի դին: