00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր դատավորին խնդրել են անհապաղ դատական նիստ հրավիրել

© Sputnik / Andranik GhazaryanРоберт Кочарян с адвокатом Ованнесом Худояном на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн
Роберт Кочарян с адвокатом Ованнесом Худояном на заседании суда по вопросу частичного снятия ареста с его имущества (24 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը կմեկնարկի առավելագույնը 15–օրյա ժամկետում։ Sputnik Արմենիային հայտնել է Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` ներկայացնելով օրենքի պահանջը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով հերթական դատական նիստը կգումարվի առաջիկա օրերին։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահի գործով նոր դատավորի նշանակմանը։

Акция протеста сторонников Роберта Кочаряна перед Домом правительства (29 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանը քաղբանտարկյալ է. ՀՀ 2–րդ նախագահի աջակիցները նամակներ հանձնեցին դեսպաններին

«Ակնկալում ենք, որ առաջիկայում կլինի դատական նիստ` նույն ընթացակարգով, ինչ տեղի ունեցավ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում։ Այսինքն` դատարանը պետք է գնահատի առկա խափանման միջոցը։ Եթե պատճառաբանություն չբերվի, որ գործը հիմա չի կարող քննվել, ամեն դեպքում` դրա նախանշանները չկան, պետք է դատական քննության փուլ մտնի` օրենքով նախատեսված ընթացակարգով»,– ասաց փաստաբանը։

Իսկ օրենքով նախատեսված ընթացակարգը, փաստաբանի մեկնաբանությամբ, ենթադրում է 15–օրյա ժամկետ։ 

«Եթե այսօր մակագրվել է դատավորին, ապա այսօրվանից սկսած 15 օրվա ընթացքում պետք է դատական նիստ նշանակվի։ Իհարկե, մենք ակնկալում ենք, որ դա 15-րդ օրը չի լինելու։ Պետք է հաշվի առնել, որ նախկինում արհեստական պատճառաբանություններով ձգձգվել է խափանման միջոցի մասին մեր միջնորդությունների  քննությունը, դատարանին խնդրել ենք անհապաղ դատական նիստ հրավիրել վարույթ ընդունելուց հետո, որպեսզի նախկինում թույլ տրված խախտումները դատարանի այս կազմը չշարունակի և ապահովի իրավունքների իրացում»,– ասաց Խուդոյանը։

Ռոբերտ Քոչարյանը դատարանի միջոցով պահանջել է վերադարձնել իր մոտից առգրավված ատրճանակները

Անդրադառնալով գործով նշանակված նոր դատավորի`Աննա Դանիբեկյանի անձին, Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ներկա պահին  նրան անվստահություն հայտնելու, հետևաբար, նաև` դատական նիստում ինքնաբացարկի միջնորդության հիմքեր չկան։

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դատախազները գործը ձգձգելու միտում ունեն. Ռոբերտ Քոչարյան

«Այս պահին դժգոհության հիմքեր չունենք, որովհետև նույն դատավորի մոտ մենք մեկ այլ պրոցես ունեցել ենք, այն ժամանակ ուսումնասիրել ենք ինքնաբացարկի հիմքերի առկայությունը։ Որևէ փոփոխություն չի եղել, ուստի, մենք խնդիր չենք տեսնում»,– ասաց Խուդոյանը։

Նշենք, որ  օգոստոսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի և մյուսների գործը։

Նիստի օր դեռևս նշանակված չէ։

Հիշեցնենք`2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Դատախազները գործը ձգձգելու միտում ունեն. Ռոբերտ Քոչարյան

ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչեց անձեռնմխելի և ազատեց կալանքից:

Դրանից հետո քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշեց ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ара Казарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ղազարյան. «Դատավարական նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի»

Սակայն 2018 թվականի դեկտեմբերի 8-ին նա կրկին կալանավորվեց։

2019թ–ի մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացրին դատարան։ Մայիսի 18-ին դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Քոչարյանին ազատ արձակել։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Ինչ են ակնկալում Քոչարյանի պաշտպանները Վենետիկից. Հովհաննես Խուդոյանի մեկնաբանությունը

Միաժամանակ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն անցկացվեց, որից հետո ԲԴԽ միջնորդություն ներկայացվեց նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել

Հուլիսի 27-ին ԲԴԽ–ն բավարարեց միջնորդությունը։  Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվեցին, նրան մեղադրանք առաջադրվեց` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը։

Լրահոս
0