ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում «Չռաներ» կոչվող հանդամասում այրվել են մոտ 4 հա
խոտածածկույթ, մոտ 500 կգ անասնակեր և վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 8 քմ): Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«911» ծառայությանն ահազանգ է ստացել է օգոստոսի 22-ին, ժամը 15:20-ին։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։25-ին։