ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ելիսեյան պալատում ոտքը դրել է սեղանին։ Այս մասին հայտնում է Business Insider–ը։
Սոցցանցերում քննադատել են բրիտանական կառավարության ղեկավարին իր արարքի համար։ Ջոնսոնի կենսագիրը` Սոնյա Պերնելը, մասնավորապես, նրա պահվածքը անվանել է «կոպիտ ու ամոթալի»։ Պատկերացրեք, եթե Մակրոնը Բուքինգհեմյան պալատում ոտքը սեղանին դներ», – գրել է նա Twitter–ում։
The Sun թերթի խմբագիր Թոմ Նյութոն Տանին մեղադրել են քաղաքական գործիչին մենսպրեդինքի (ոտքերը լայն բացած նստելու սովորություն) մեջ։ Այլ օգտատերեր նույնպես Ջոնսոնի պահվածքը համարել են ոչ դիվանագիտական ու այն որակել դաստիարակության բացակայության նշան։
Թրամփն ու Մակրոնը որոշել են վերադարձնել Ռուսաստանին ու վերականգնել G8 ձևաչափը. ԶԼՄ
Միաժամանակ պարբերականը կարծում է, որ վարչապետի արարքն ամենայն հավանականությամբ կատակ էր։ «Այնպիսի տպավորություն է, որ Մակրոնն է առաջարկում Ջոնսոնին այդպես վարվել, վերջինս էլ կատակով անում է դա», – գրել է Sky News–ի թղթակիցը Twitter–ում տեսանյութ է հրապարակվել, որում քաղաքական գործիչները ծիծաղում են։
WATCH: Here’s the Reuters video of Boris Johnson putting his foot on the Elysee furniture. It seems President Macron was making small talk suggesting the table would work equally well as a footstool should the PM want to recline, which Johnson then jokingly does pic.twitter.com/dnv37t9mS4
— Tom Rayner (@RaynerSkyNews) 22 августа 2019 г.