ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի- Sputnik. Ոստիկանները բացահայտել են 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի, «օրենքով գող» «Մասիվցի Անդիկի» սպանությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության Facebook-յան պաշտոնական էջից։
Պարզվել է, որ սպանությունը կատարել է ՌԴ 32-ամյա մի քաղաքացի: Իսկ նրան հանցագործությունը կատարելուն օժանդակել է Երևանի 50-ամյա մի բնակիչ: Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը, ավելի հայտնի «Մասիվցի Անդիկ» մականունով: Հարությունյանի դիակի վրա առկա էր 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:Սպանությունը մինչ օրս, սակայն մնում է չբացահայտված:
Խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի տունը. հյուրերի մոտ զենք է եղել