ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. «Զարկերակը` լեռներում» բայքերների առաջին միջազգային փառատոնը կանցկացվի Հայաստանում` օգոստոսի 23-27-ը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Բայքեր զոն. Հայաստան» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին։
Սպասվում է, որ «Զարկերակը` լեռներում» փառատոնին կմասնակցեն 120 հայ և շուրջ 70 բայքեր` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իրանից, ԱՄՆ–ից, Չեխիայից, Վրաստանից և Լեհաստանից։
Օգոստոսի 23-ի առավոտյան փառատոնի բոլոր մասնակիցները կհավաքվեն Երևանի Շահումյան հրապարակում, հետո կշարժվեն դեպի Կոտայքի մարզի Բուժական գյուղ։ Տեղանքի ընտրությունը պայմանավորված է հարմար բնական պայմաններով և պատմական հուշարձանների առկայությամբ։
Փառատոնի ընթացքում տուրեր կկազմակերպվեն Հայաստանի այլ գեղատեսիլ անկյուններ։
«Բուժականում տեղի կունենան բայքերական խաղեր, մրցույթներ, համերգներ և ոչ միայն։ Այնտեղ կգործի բար, ֆուդ–կորտ և քեմփինգ գոտի։ Անհրաժեշտության դեպքում կարելի կլինի վրաններ վարձակալել», – պատմեց Ռշտունին։
Միջոցառմանը կարող են մասնակցել ոչ միայն մոտոցիկլետների սեփականատերերը, այլև ավտոմոբիլիստներ և հեծանվորդներ։
Ազատության հայկական թռիչք «Ազատ բայքերների» հետ
«Մենք կապի մեջ ենք տարբեր ակումբների հետ, այնպիսի փևաչափ է ընտրված, որ հետաքրքրի բոլորին»,– ասաց Ռշտունին։
Հայաստանում, մոտավոր հաշվարկով, շուրջ 300 բայքեր կա։
Կազմակերպիչները սպասում են, որ փառատոնի այցելուների քանակը Բուժականում կգերազանցի հազար մարդը։