00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ունենալ միայն մեկ թիմ, եթե շնորհալի ֆուտբոլիստներ էլի կան

© Sputnik / Asatur YesayantsТренировка сборной Армении по футболу (23 мая 2018). Еревaн
Тренировка сборной Армении по футболу (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մտահղացումը, որպես գաղափար և մոտեցում, բավականին դուր է եկել ոչ վաղ անցյալի մեր անվանի ֆուտբոլիստ, ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկած, ապա մարզչական գործունեության անցած Ռազմիկ Գրիգորյանին: Սակայն ցանկացած լավ մտահղացում կիրառման փուլում կարող է խնդիրների բախվել, որոնք արագ ու հստակ լուծման կարիք ունեն: Դրանում սեփական փորձով համոզվել է Ռազմիկ Գրիգորյանը:

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik, Արմեն Հակոբյան. Բանակի կենտրոնական մարզական ակումբ ձևավորելով, թվում է, վերջապես լուծվեց պատանի խոստումնալից ֆուտբոլիստների հարցը: Այն առումով, որ առավել օժտված, 18-20 տարեկան հեռանկարային ֆուտբոլիստները հնարավորություն են ստանում չկտրվել մարզաձևից, միաժամանակ, ընդգրկվելով ԲԿՄԱ-ում (Բանակային Կենտրոնական Մարզական Ակումբ), լինել զինծառայության մեջ:

Саркис Овивян - Sputnik Արմենիա
Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռազմիկ Գրիգորյանը նախ ընդգծեց. «ԲԿՄԱ-ն 18 տարեկանների ֆուտբոլի հավաքականի հենքի (բազայի) վրա է ձևավորված: Դա շատ լավ գաղափար էր: Իմ ամենամեծ ցանկություններից մեկն այդ է եղել, որ հավաքականի հավանական թեկնածուները, պատանիները, երիտասարդները շարունակեն խաղալ, ֆուտբոլից չկտրվեն: Փառք Աստծու, ստեղծվեց ԲԿՄԱ-ն, և այդ տղաները խաղում են»:

Բայց...

Խնդիրն այն է, որ ֆուտբոլային մեկ լիարժեք թիմ ունենալու համար, միջինը 25 խաղացողը բավարար է, մինչդեռ շնորհալի տղաների թիվը կարող է ավելի շատ լինել: Այստեղ էլ առաջանում է եղած թեկնածուներից ընտրություն կատարելու հարցը, որի պատասխանատվությունն, ինչպես ներկայացրեց մեր զրուցակիցը, դրված է Իսպանիայից ՀՖՖ հրավիրված մարզչական խմբի վրա: Իսկ, ահա, իսպանական մասնագետների մեթոդաբանությունը, չափանիշները, որով նրանք ընտրություն են կատարում թեկնածուների միջև, այնքան էլ ընկալելի չեն հայ մասնագետին:

Ռազմիկ Գրիգորյանի որդին, կարելի է ասել, «գնում է հոր ճանապարհով», պարզ ասած՝ ֆուտբոլիստ է, դարպասապահ: Նա եղել է հավաքականում ընդգրկվող թեկնածուների շարքում, բայց, հանրագումարում չի ընտրվել:

«Արարատ- Արմենիան» թիմային ուժեղ ոգի ունի. Էմիլիո Ֆերերա

«Ճիշտ հասկանանք իրար: Այստեղ արդեն իմ տղայի հարցը չէ, նա արդեն ծառայում է՝ իր հազարավոր հասակակիցների նման ու իրենց հետ,-ընդգծեց Ռազմիկ Գրիգորյանը:- Ավելին, երբ ես հարցը ֆեդերացիայի առաջ  բարձրացրել եմ, նա արդեն բանակում է եղել: Բայց ինքը թեկնածուների ցուցակի մեջ եղել է, սակայն չի ընդգրկվել: Եթե հարցնեք ֆուտբոլային աշխարհի մարդկանց, շատ-շատերը չեն էլ իմացել, որ իմ որդին է, որովհետև ես չեմ ուզեցել, որ իմանան: Ես ասել եմ՝ ինչպես բոլորը, եթե պետք է՝ պետք է գնա բանակ: Խաղում է, թող խաղա: Ինձ անհանգստացնում են խաղացողների ընտրության չափանիշները, իսպանացի մարզիչների մոտեցումները»:

 Генрих Мхитарян  (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլ է խաղացել 11-ամյա Էդուարդի հետ. տեսանյութ

Ռազմիկ Գրիգորյանը զրուցել է նաև ֆեդերացիայի փոխնախագահների հետ, հետաքրքրվել է, թե առհասարակ, ի՞նչ չափանիշներով է ընտրություն կատարվել: Նրան բացատրել են, որ ընդհանուր ցուցակում, օրինակ, 6 դարպասապահ է եղել, նրանցից երեքը դուրս են մնացել, բայց վերջում նրանցից երկուսն են ընդգրկվել ԲԿՄԱ-ի կազմ: Հարց է ծագում. որքանո՞վ է արդարացված ակումբում երկու դարպասապահ ունենալը: Սովորաբար կամ որպես կանոն՝ թիմում երեք դարպասապահ է լինում: Դա արդեն ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի գլխացավանքն է:

Իսկ Ռազմիկ Գրիգորյանը, երբ հանդիպել է արդեն զինծառայության անցած որդուն, նկատել է, որ նույն զորամասում նաև այլ տղաներ կան, որ ֆուտբոլով են զբաղվել, բայց նրանք ծառայությունից հետո, իրեն ապագան ոչ ֆուտբոլային են տեսնում: Այլ բառերով դա կոչվում է հիասթափություն:

Եվ հիմա Ռազմիկ Գրիգորյանը որոշել է բավականին ծանր առաքելություն ստանձնել. օգնել այն ծնողներին ու երիտասարդ  ֆուտբոլիստներին, ովքեր նման իրավիճակում են հայտնվել: «Կրկնում եմ՝ այստեղ իմ տղայի հարցը չէ, նա ծառայում է բանակում, կատարում է իր սահմանադրական ու քաղաքացիական պարտքը: Բայց այստեղ ֆուտբոլային սերնդի, օժտվածներին չկորցնելու և  հիմնավոր ընտրության հարցն է,-նշեց Ռազմիկ Գրիգորյանը, շեշտելով` ոչ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է մի երեխայի մարզական կարիերայի, ճակատագրի հետ խաղալ:

Լեգենդար իսպանացին «մեր դարդին դարման չէ». ի՞նչն է սխալ հայկական ֆուտբոլում

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռազմիկ Գրիգորյանը այլ կարևոր ֆուտբոլային հիմնախնդիրների ևս անդրադարձավ: Խոսքը թե՛ ոչ վաղ անցյալի մեր ֆուտբոլիստների, այժմ մարզչական աշխատանքի անցած ու արտասահմանյան երկրներում հաջողություններ գրանցած մասնագետների ներուժը հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղելու մասին է, թե՛ «լեգեոնացավի»: Մեկ առանցքային դիտարկում ինքնին ձևակերպում է երևույթը, որը պետք է իրոք մտահոգի, եթե իսկապես ցանկանում ենք մեր երկրում զարգացնել սիրված ու ամենատարածված մարզաձևը: Ի՞նչ լեգեոներ է դրսից հրավիրված ֆուտբոլիստը, այսինքն՝ ի՞նչ որակի ու խաղամակարդակի, որ հանդես է գալիս Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: Եվ՝ իրո՛ք:

Տավուշի մարզի հոգեւորական աշխարհն ու Մովսեսի երեխաները ֆուտբոլ են խաղում - Sputnik Արմենիա
Թշնամու աչքի առաջ. սահմանապահ Մովսեսի երեխաներն ու հոգևորականները ֆուտբոլ են խաղում

Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-ին ու զորակոչային տարիքի հասած շնորհալի ֆուտբոլիստներին, ապա կարծում ենք, հարցը կարող է և այլ լուծում ունենալ: Եթե հեռանկարային ֆուտբոլիստներն ավելի շատ են, քան անհրաժեշտ է մեկ լիարժեք ակումբ ձևավորելու համար, ապա ինչո՞ւ չձևավորել երկու ակումբ: Նկատի ունենք այն, որ թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը ուժային կառույցներ են, բնականաբար, և՛ ոստիկանության (ներքին) զորքերում, և՛ սահմանապահ զորքերում ծառայությունը զինծառայություն է: Իսկ ի՞նչն է խանգարում, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն էլ, օրինակ` «Դինամո» կամ մեկ այլ անվանմամբ թիմ ունենան: Վերջին հաշվով նպատակը մեկն է՝ հեռանկարային ֆուտբոլիստներին չկորցնելը, հենց հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հիմքը ամուր պահելը:

Այլապես փոքր-ինչ տարօրինակ պատկեր է ձևավորվում. 10-12 տարեկանից ռեսուրսներ են դրվում՝ ֆուտբոլիստներ պատրաստելու, աճեցնելու համար: Հետո 18 տարեկանում զորակոչում ենք զինծառայության, հետո՝ կամ մոռանում նրանց մասին, կամ արդեն ընթացքում հենց այդ տղաների մարզական հետաքրքրությունն է մարում, խաղամակարդակն էլ՝ խամրում: Առավել համառները փորձում են վերականգնել մարզավիճակը, ջանքեր գործադրելով, որ ըստ էության, զրոյից վերադառնան ֆուտբոլ: Բայց դա անհատական դրսևորման պահ է, չկա համակարգային դրվածք: Ստացվում է, որ պատանիները հույսեր են ներշնչում, հետո էլի հույսեր են ներշնչում, ու ընդամենը: Հետո էլ ասում ենք, բավարար չափով լավ, պատրաստված ֆուտբոլիստներ չունենք, գնանք օտար երկրներից բերենք:

Նախագահ Սարգսյանը «Մանչեսթեր Սիթի» հետ քննարկել է հայկական ֆուտբոլի հարցերը

ԲԿՄԱ ակումբ ստեղծելու նախաձեռնությունը հուշում է, որ ՀՖՖ-ում ևս մտածել են դրա ու «հետո»-ի մասին: Բայց կարծում ենք կարելի է ավելի ամբողջացնել նախաձեռնությունը, իսկ մոտեցումը դարձնել համակարգային:

Լրահոս
0