00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղհովիտում սիբիրյան խոցով հիվանդ կենդանին մորթվել ու 25 ընտանիքի է բաժանվել. մանրամասներ

© Sputnik / Mikael GabrielyanКорова
Корова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնային պայմաններում է կենդանին մորթվել ու գյուղացիներն արդեն 20-30 կգ միսն օգտագործել են։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Գեղհովիտում սիբիրյան խոցով հիվանդ կենդանին` կովը, մորթվել ու մոտ 25 ընտանիքի է բաժանվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Արդեն հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 5 բնակիչ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել` սիրբիրյան խոցի մաշկային ձևով։

Свиньи - Sputnik Արմենիա
Քարահունջում արդեն 200 խոզ է սատկել. նոր դեպքեր են գրանցվել

«Երեկ ենք իմացել դեպքի մասին, չնայած կենդանուն մորթել էին օգոստոսի 12–ին։ Մեր տեսուչները գնացել ու տեղում են իմացել` ինչ կենդանի է մորթվել ու ինչ պայմաններում։ Պարզվել է` տնային պայմաններում է կենդանին մորթվել ու բաժանվել 25 տուն։ Ավելին, մոտավոր 20-30 կգ միս արդեն հասցրել են օգտագործել»,–ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` մորթած ու հիվանդ կենդանու կաշին ու գլուխը գտել ու այրել են։ Նա նշեց նաև, որ կովը հիվանդացել է, քանի որ տերը հրաժարվել է պատվաստումից` ասելով, որ կենդանին հղի է։ Ծննդաբերությունից հետո նույնպես կենդանին չի պատվաստել։

Ինչ վերաբերում է գյուղում եղած այլ կենդանիներին, ապա մասնագետները բոլոր կենդանիներին ջերմաչափում են, ինչպես նաև կովի հորթն է ջերմաչափվում։

Այսուհետ Գյումրիում կիրականացվի ցիվիլ առևտուր. մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարից նվեր ստացան

Ավետիսյանի խոսքով` երբ բոլոր կենդանիների մորթն իրականացվի սպանդանոցներում, այդ ժամանակ հնարավոր կլինի խուսափել նման դեպքերից։ «Երբ սիբիրյան խոցի նշաններն ի հայտ են գալիս, կենդանին շատ արագ սատկում է։ Ամենայն հավանականությամբ, կենդանին հոգեվարքի մեջ է եղել, որ գյուղացիներն արագ մորթել են բաժանել կամ վաճառել։ Պետք է իրազեկել մարդկանց, որ չստուգված տեղերից միս չպետք է գնել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Մարտունու ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունք էին դիմել Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով։ Հիվանդները նշել էին, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին։

Լրահոս
0