ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Caviar ընկերությունը, որը հայտնի է հանրահայտ սմարթֆոնների թանկարժեք տարբերակների ստեղծմամբ, մինչև Apple-ի նոր սերնդի սմարթֆոնի պաշտոնական թողարկումը իր կայքում բացել է դրա նախնական պատվերներ անելու հնարավորություն։
iPhone 11-ի հավաքածուն իր մեջ է ներառում տարատեսակ մոդելներ՝ 2 999 000 ռուբլի ( մոտավորապես 21 650 000 դրամ) արժեցող գերթանկարժեք Universe Diamond-ից սկսած մինչև կրակից, ջրից և սառնամանիքից պաշտպանված, Լուսնի վրա վայրէջքի 50-ամյակին նվիրված` 259 000 ռուբլի (մոտավորապես 1 869 000 դրամ) արժողությամբ Apollo 11-ը։ Ամբողջ շարքը հիմնականում տիեզերքին է վերաբերում։
Հնարավոր է, որ iPhone 11-ի թողարկման օրվան ընդառաջ՝ գները փոփոխության ենթարկվեն։
Ամերիկյան «կծած խնձորը» մեկ միլիարդ դոլարով գնել է Intel-ի մի մասը
Հիշեցնենք, որ սմարթֆոնի թողարկումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 10-ին։ Ցուցադրման պաշտոնական օր ընկերությունը դեռ չի հայտնել։