00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան․ տպած միսը, խափանումներով աշխատող «խելացի» համակարգերը և «անօդաչու» «կատաֆալկը»

© РосКосмосБиопринтер "Organaut" на МКС
Биопринтер Organaut на МКС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական ընկերությունը լուրջ քայլեր է ձեռնարկել տիեզերք գնացողներին սնունդով ապահովելու համար, Apple-ն էլ պատրաստ է միլիոնատեր դարձնել այն մարդուն, ով իր համակարգերում խափանում կգտնի։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ կոնգրեսականները հանցագործ ճանաչվեցին արհեստական բանականության պատճառով, իսկ սիբիրական ԲՈՒՀ-ի ուսանողները հանրությանը ներկայացրին անսովոր տեսակի անօդաչու տրանսպորտ։

Տիեզերական տպած սնունդ

Ի՞նչ է պետք տիեզերագնացին, որ իրեն երջանիկ համարի։ Ամենայն հավանականությամբ ,սարքին տիեզերանավն ու չվերջացող ուտելիքը լրիվ բավարար են։ Տիեզերանավերի հարցը կարծես թե հեշտ լուծվող է, քանի որ դրանք առանց մանրակրկիտ փորձարկումների տիեզերք դուրս չեն գալիս, իսկ այ ուտելիքների հարցը իրոք մտահոգիչ է։

Девушка со смартфонами Samsung Galaxy Note 10 разных цветов во время презентации девайса (7 августа 2019). Нью-Йорк  - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. չկողմնորոշված Huawei-ը, նորությունամոլ Facebook-ն ու Samsung-ի տարօրինակ քայլը

Ռուսական «Ինվիտրոյի» դուստր ընկերություն 3D Bioprinting Solutions-ը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին Միջազգային տիեզերակայան կուղարկի ճագարի լնդի ու կովի բջիջներ։  3D բիոտպիչի օգնությամբ բջիջների միջոցով կփորձեն միս տպել։ Դե, արդեն պարզ է, որ այս տեխնոլոգիան կօգնի լուծել սննդի խնդիրը երկար թռիչքների ժամանակ։ Այս մասին հայտնում է forbes-ը։

Փորձարկմանը կմասնակցեն նաև իսրայելցի և ամերիկացի գիտնականները: Առայժմ բջիջները նախաթռիչքային փորձարկումների փուլում են։ Նման մսի մեկ կիլոգրամը կարժենա մոտ 10 000 դոլար։ «Վայ-վույ» անել պետք չէ, որովհետև տիեզերական մասշտաբների համար սա բավականին էժան է։  «Ռոսկոսմոսի» տվյալներով ՝ տիեզերանավերի բեռների մեծ մասը սնունդ է, ընդ որում ՝ մեկ կիլոգրամ բեռն ուղեծիր բարձրացնելը միջին հաշվով 40 000 — 50 000 դոլար է կազմում։

Ճապոնիայում և ԱՄՆ-ում նույնպես գոյություն ունեն հատուկ հիմնադրամներ, որոնք աջակցում են տիեզերական սննդի ստեղծման տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող սկսնակ ընկերություններին:

Մեկ շաբաթ չանցած Samsung-ը նոր սմարթֆոն ներկայացրեց. ինչ տեսք ունի այն

2018 թվականի դեկտեմբերին Միջազգային տիեզերակայանում 3D Bioprinting Solutions-ը մկների վահանաձև գեղձ և մարդկային հոդ էր տպագրել, որոնք այնուհետև Երկիր էին վերադարձել նույն ամսվա վերջին: Օրգանները փոխպատվաստել առայժմ հնարավոր չէ, քանի որ թռիչքի համար դրանք տեղադրվել են հատուկ ֆիքսող լուծույթի մեջ, որը բջիջները դարձնում է անկենսունակ: Պետք է նկատել, որ բիոտպագրությունը շատ լուրջ քայլ է գիտության զարգացման մեջ։

Հե՛յ, կոնգրեսակա՛ն, դու հանցագործ ես

Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան տարածվում է ամբողջ աշխարհում և հիմնականում օգտագործվում է ոստիկանական տեսախցիկներում և հեշտացնում հանցագործներին փնտրելու գործը։ Բայց արի ու տես, որ մեզ հետևող «Մեծ Եղբայր»-ն այնքան էլ լավ չի աշխատում։

Кайл Буга Гирсдорф празднует победу в финале Fortnite World Cup solo на стадионе Артур Эш (28 июля 2019). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. 16 տարեկան միլիոնատերը, սմարթֆոն «հրեշն» ու գրպանում տեղավորվող սրտագրիչը

Ոստիկանական տեսախցիկներում դեմքերի ճանաչման տեխնոլոգիան  կալիֆոռնիացի 26 կոնգրեսականներին սխալմամբ հանցագործ է ճանաչել։ Հիմնականում համակարգը սխալը թույլ է տվել՝ մաշկի մուգ երանգներով մարդկանց տեսնելիս։ Այս մասին են վկայում քաղաքացիական ազատության պաշտպանության ամերիկյան միության (ASLU) հետաքննության տվյալները, որոնք միությունը հայտնել է facebook-ի իր պաշտոնական էջում։

Մեկ տարի առաջ տեղի ունեցավ նման իրավիճակ. այն ժամանակ Կոնգրեսի 28 անդամներ էին սխալմամբ հանցագործ որակվել։ 

Սան Ֆրանցիսկոյում կայացած ասուլիսի ընթացքում ASLU-ի ներկայացուցիչ Ֆիլ Թինգը, որին համակարգը նույնպես հանցագործի հետ էր նույնականացրել, հայտարարել է՝ դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի փորձարկումներն ապացուցում են, որ համակարգը պատրաստ չէ իրավապահ մարմինների կողմից զանգվածային օգտագործման: Իրավաբան Մեթ Քեյգլը կարծում է, որ անկախ ճանաչման ճշտությունից ՝ նման տեսախցիկները զանգվածաբար խախտում են կալիֆոռնիացիների քաղաքացիական իրավունքները։

Ավելի վաղ Թինգը մասնակցել է տեսախցիկների պատասխանատվության մասին օրենքի մշակմանը, որն արգելում է ոստիկանական տեսախցիկներում դեմքերի ճանաչման տեխնոլոգիաների և տեսահսկման կենսաչափական համակարգերի օգտագործումը: Եթե օրինագիծն ընդունվի, Կալիֆոռնիան կդառնա ամենախոշոր նահանգը, որը ոստիկաններին կարգելի տեսախցիկներ օգտագործել: Նյու Հեմփշիր և Օրեգոն նահանգները 2017 թվականից են արգելում դրանք:

Անօդաչու դիակառք

Արդեն անհնար է խոսել ինովացիայից և խոսակցության թեմա չդարձնել անօդաչու տրանսպորտային միջոցները, իսկ քանի որ գրեթե բոլոր տեսակի տրանսպորտների անօդաչուները պատրաստ են կամ էլ ստեղծման գործընթացում են, սիբիրյան ԲՈՒՀ-ի ուսանողները Lada Kalina բազայի հիման վրա ստեղծել են աշխարհում առաջին անօդաչու դիակառքը կամ, ժողովրդական խոսքով ասած, «կատաֆալկը»:  Այս մասին տեղեկացնում է rusbase-ը։

Мужчина со смартфоном - Sputnik Արմենիա
Այ քեզ բան․ տղամարդը հատուկ հեռախոս կունենա, Մարսը «կմոտենա», իսկ շապիկը կզինվի օդորակիչով

Մեքենան կարող է զարգացնել ընդամենը  5 կմ/ժ արագություն, ինչը, մշակողների կարծիքով, գերեզմանոցում տեղաշարժվելու ամենաօպտիմալ արագությունն է:

Քանի որ NTI «Autonet» - ը ուսանողների գյուտը համարում է անհեռանկարային, տվյալ անօդաչու հարթակի կիրառումը դիտարկում է այլ նպատակների համար: Նախագիծը ուղարկվել է լրամշակման։  «Autonet» - ի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ուսանողները կկարողանան խորհրդակցել ռուսական այնպիսի հզոր ընկերությունների մասնագետների հետ, ինչպիսիք են «Yandex»-ը, МАДИ-ն և КамАз-ը:

Ինչպես դառնալ միլիոնատեր՝ Apple-ին վնասելով

Իսկ դուք գիտեի՞ք, որ Apple-ի ստեղծած սարքերը, այսպես ասած, կոտրելը բարձր վարձատրվող աշխատանք է, իսկ գործատուն հենց ամերիկյան ընկերությունն է։ Այսուհետ «կրծած խնձոր» տարբերանշան ունեցող բոլոր սարքերում հայտնաբերված բագի համար պատրաստ է վճարել 1 մլն դոլար։  Հաջողակ հաքերները կվարձատրվեն iPhone-ը, Mac-ը, watchOS-ը կամ էլ  tvOS-ը կոտրելու համար։ Ընկերության ներկայացուցիչներն այս մասին հայտնել են Black Hat կոնֆերանսի ժամանակ։ Այս մասին հայտնում է forbes-ը։

Технический сотрудник Microsoft Алекс Кипман раскрывает HoloLens 2 во время презентации на мобильной выставке MWC (24 февраля 2019). Барселона - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. թարգմանիչը հոլոգրաֆիկ է դարձել, Instagram–ը` կոտրվող, «պամպերսը»՝ խելացի

Ամբողջ 1 մլն դոլարը կվճարեն այն մարդուն, որին կհաջողվի կոտրել iOS-ի միջուկը։ Միակ պայմանն այն է, որ այն մարդը, որի սարքը կենթարկվի գրոհի, պետք է նույնիսկ չկռահի, թե ինչ է կատարվում իր գաջեթի հետ։ Եվս 500 000 դոլար խոստանում են այն մարդուն, որը թերություն կգտնի համակարգում մինչ դրա թողարկումը։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է նոր iOS-ին։

Բագերի որսորդներին կտրամադրեն հատուկ սարքեր, որոնց միջոցով նրանք կկարողանան տվյալներ ստանալ պրոցեսորի մասին։

Այ այսպիսի պահերին մարդ ուզում է ամեն ինչ գցել մի կողմ ու գնալ, դառնալ զիլ հաքեր։ Բայց լավ հաքեր դառնալն էլ ամեն մարդու բան չէ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Instagram-ի համար AR «ֆիլտրեր» կկարողանա ստեղծել յուրաքանչյուր ցանկացող

Ծալվող սմարթֆոնի թողարկումը հերթական անգամ հետաձգվել է

Առաջին էլեկտրական բեռնատարները պատրաստ են․ արտադրողը Tesla-ն չէ

Մեկ շաբաթ չանցած Samsung-ը նոր սմարթֆոն ներկայացրեց. ինչ տեսք ունի այն

Լրահոս
0