00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեգենդար իսպանացին «մեր դարդին դարման չէ». ի՞նչն է սխալ հայկական ֆուտբոլում

© Sputnik / Asatur YesayantsТренер сборной Армении по футболу Размик Григорян на тренировке перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван
Тренер сборной Армении по футболу Размик Григорян на тренировке перед матчем со сборной Эстонии (22 марта 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսպանացիների հետ պայմանագրի մեկ երրորդն անցել է, բայց արդյունքում մենք ունենք հայկական հավաքականի բացահայտ ձախողումը մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասոմ։ Եվ մրցակիցների ուժեղ լինելը ոչ մի կերպ չի կարող լինել երիտասարդական հավաքականի անհուսալի պարտությունների արդարացում, վստահ է անցյալում հայտնի ֆուտբոլիստ Ռազմիկ Գրիգորյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին շատ են խոսում, բայց ամեն ինչ սովորաբար խոսակցություններով էլ ավարտվում է։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Երևանի «Արարատի» և ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը։

Նա կարծում է, որ գործնական, օգտակար գործերը շատ քիչ են, և պատճառն այն է, որ Ֆուտբոլի ֆեդերացիայում ոչ մի նախկին ֆուտբոլիստ չկա։

«Կասիլյասը, Ինյեստան, Ֆաբրեգասը, Պիկեն և ուրիշներ՝ նաև լեգենդար Խինես Մելենդեսի շնորհիվ են դարձել այնպիսին, ինչպիսին կան այժմ, սակայն իսպանական ֆուտբոլային «դեսանտի» նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, նրա ութ ամսվա աշխատանքի արդյունքները մեզ մոտ չեն երևում», -ասում է Գրիգորյանը։

Մելենդեսը, որի արժանիքներն իսպանական ֆուտբոլում անվիճելի են, նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում, իսկ երկու ուրիշ իսպանացի մասնագետներ պատասխանատու են մարզական կրթության համակարգի և մանկապատանեկան թիմերի ֆիզպատրաստվածության համար։

Գրիգորյանն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ հետևում է մնացել իսպանացիների հետ երկամյա պայմանագրի մեկ երրորդը, բայց արդյունքում մենք ունենք, օրինակ, հայկական հավաքականի ձախողումը վերջերս Երևանում ավարտված մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մրցակիցների ուժեղ լինելը ոչ մի դեպքում չի կարող լինել երիտասարդական հավաքականի անհուսալի պարտությունների արդարացում։

Аркадий Андреасян - Sputnik Արմենիա
Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում

«Այսօր Հայաստանում մոտ 40 մարզիչ ունի PRO արտոնագիր (բարձրագույն կարգ, որը հնարավորություն է տալիս գլխավոր մարզիչ դառնալ ՈՒԵՖԱ–ի մեջ մտնող երկրներում,-խմբ.) և նրանցից քանի՞սն են մարզիչ աշխատում Հայաստանում», – հարց է տալիս Գրիգորյանը` նշելով, որ ստացվում է` մենք ձևի համար ենք մարզիչներին ուղարկում բարձրագույն կուրսերի։

Արդյունքում այդ մարզիչները չեն աշխատում հայկական ֆուտբոլում, այլ աշխատում են բոլորին անհայտ (Տալալաևից և Տարխանովից բացի) արտասահմանյան մասնագետներ։ Եվ հաստատ դա անում են ոչ թե Հայաստանի և հայկական ֆուտբոլի հանդեպ սիրուց դրդված, այլ բացառապես շահավետ պայմանագրի համար։

Գրիգորյանը կոնկրետ օրինակներ բերեց. հայտնի ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանը, որը ԽՍՀմ առաջնությունում խաղացել է «Արարատի» կազմում, իսկ հետո Կիևի «Դինամոյում», այլ եվրոպական ակուբներում։ Այսօր նա մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի ղեկավար է Զալցբուրգում, իսկ Հայաստանում նրան արժանի առաջարկ չեն արել։

«Հարություն Աբրահամյանը մեր լավագույն դարպասապահներից է, այսօր դարպասապահներ է պատրաստում Իրանի հավաքականի համար. արդեն դաստիարակել է հինգին։ Ինչ–որ մեկը հրավիրե՞լ է նրան Հայաստան, հետաքրքրե՞լ է, խթանե՞լ։ Դրա փոխարեն մենք հսկայական գումարներ ենք վճարում օտարերկրացի մարզիչներին, որոնց համար այդ փողերը միակ դրդապատճառն են։ Մենք մերը չենք գնահատում, փոխարենը պատրաստ ենք խելոք գնալ ցանկացած արտասահմանցու հետևից», – ասաց Գրիգորյանը։

Պատասխանելով ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի կոմպլեկտավորման սկզբունքների մասին հարցին, որը ստեղծվել է ՀՖՖ և պաշտպանության նախարարության միջև, Գրիգորյանը նշեց, որ ակումբը ձևավորվում է 18-ամյա ֆուտբոլիստներից։ Բանակ զորակոչված ֆուտբոլիստները պայմանագիր ունեն ուրիշ ակումբների հետ, փաստացի խաղում են վարձակալության  հիմունքներով, նրանց՝ գործող ակումբները փակում են համապատասխան ծախսերը։

Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքով, նման ակումբը չափազանց կարևոր է, որպեսզի ֆուտբոլ խաղացող տղաները, որոնք տարկետում չեն ստանում, չկտրվեն ակտիվ սպորտից։ Եվ ահա, ասում է Գրիգորյանը, երբեմն զարմանում ես, երբ տեսնում ես տղաների ցուցակները, որոնք ներառված են ԲԿՄԱ-ի կազմում, և նրանց, ովքեր գնում են բանակ։

Пророчество армянского футбольного фаната о победе Арарат Армения в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիում հայ երկրպագուների աներևակայելի զգացմունքները ֆուտբոլից առաջ և հետո․ տեսանյութ

«Անհասկանալի է, թե ինչպիսի չափանիշներով է անցկացվում այդ ընտրությունը։ Եվ ո՞վ է կազմել այդ ցուցակները՝ նույն իսպանացինե՞րը, որոնք ուղղակի չեն կարող ճանաչել մեր երիտասարդ ֆուտբոլիստներին», – ասաց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ արձակուրդից իսպանացի մասնագետների վերադառնալուց հետո մտադիր է բարձրացնել ԲԿՄԱ կազմում չափանիշներ ներառել–չներառելու հարցը։ Ֆուտբոլի ֆեդերացիայում գիտեն նրա այդ մտադրության մասին։ Ի վերջո, խոսքը երիտասարդ ֆուտբոլիստների մարզական կարիերայի մասին է։

Ֆուտբոլը տոն է, ԵՎՐՈ-2019-ը՝ առավել ևս, բայց կիսադատարկ ստադիոնով ի՞նչ տոն
Հայկական ֆուտբոլի զարգացման համար, իհարկե, պետք են օտարերկրացի մասնագետներ, միայն չի կարելի ստրկամտորեն վերաբերվել նրանց, կարծում է Ռազմիկ Գրիգորյանը։ Չի կարելի անտեսել սեփական կադրերին` խոնարհվելով  «արտասահմանյանների» առաջ։ Ցավոք, դա մեր կյանքում տեղի է ունենում համատարած, ոչ թե միայն ֆուտբոլում։

Լրահոս
0