00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարի նոր փորձաքննություն անելու հիմքեր չկան. վարչապետի խոսնակը` փակ հանդիպման մասին

© Sputnik / Asatur YesayantsУчастники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн
Участники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մի քանի ժամ հետո կհրապարակվի Ամուլսարի հարցով քննարկման սղագրությունը։ Վարչապետի խոսնակը խոստացավ այս հարցում էլ լինել բաց ու թափանցիկ։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի հանքի շահագործումը դադարեցնելու հիմքեր այս պահին չկան։

Այսօր Բաղրամյան 26-ում վարչապետի ու ակտիվիստների հանդիպումից հետո լրագրողներին վարչապետի դիրքորոշումը փոխանցեց Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
«Լիդիանը» քննչական կոմիտեին է ներկայացրել փորձաքննությանն առնչվող իր պատասխանները

Այդուհանդերձ, նրա խոսքով, ամբողջ ընթացակարգը դեռ ավարտված չէ, վաղաժամ եզրակացությունների փոխարեն Կարապետյանը խորհուրդ տվեց հետևել քննարկումներին։

«Այսօր, մի քանի ժամ հետ կհրապարակվի կառավարությունում քննարկման սղագրությունը։ Այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»,– ասաց Կարապետյանը։

Իսկ թե երբ կհրապարակվի Ամուլսարի հանքի վերաբերյալ վերջնական որոշումը, Վլադիմիր Կարապետյանը չցանկացավ ժամկետներ նշել, բայց և շեշտեց. «Մենք այս պահին չենք տեսնում հիմքեր` նոր փորձաքննություն անելու»։

Նշենք, որ Բաղրամյան 26-ում այսօր Նիկոլ Փաշինյանը դռնփակ հանդիպում է ունեցել ջերմուկցիների ու հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպան–ակտիվիստների հետ։ Իսկ այդ հանդիպման ավարտից հետո Փաշինյանը նույն խնդրի շուրջ փակ քննարկման է հրավիրել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

Участники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն Ամուլսարի հարցը քննարկում է «Իմ քայլի» պատգամավորների հետ

Հիշեցնենք` Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Թերի փաստաթղթեր, թերի եզրակացություն. բնապահպանները չեն վստահում փորձաքննությանը

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացվեց, որի արդյունքները հրապարակվեցին օգոստոսի 14-ին։

Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Նրանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու փաստեր ձեռք չեն բերվել։

Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր է բորբոքել Ամուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։ Ակտիվիստները Ջերմուկում բողոքի ակցիաների նոր ալիք էին սկսել։

Լրահոս
0