00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն Ամուլսարի հարցը քննարկում է «Իմ քայլի» պատգամավորների հետ

© Sputnik / Asatur YesayantsУчастники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн
Участники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպան ակտիվիստների ու ջերմուկցիների հետ դռնփակ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը մեկ այլ դռնփակ հանդիպում է հրավիրել իշխող կուսակցության գրասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կարդացել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ փորձագիտական եզրակացությունն ու կարծում է, որ այդ պայմաններում հանքի շահագործման թույլտվությունը խնդրահարույց է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց պատգամավորը։

Участники акции протеста против разработки Амулсарского месторождения (18.08.2019) Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն ընդունել է բնապահպաններին. Ամուլսարի հարցը քննարկվում է փակ դռների հետևում

«Բազմաթիվ խնդիրներ կան, և պետք է քննարկենք, հասկանանք` ինչպես կարելի է հնարավոր ռիսկերից խուսափել»,– ասաց նա։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ կարծիք հայտնեց, որ հանքի գործունեությունը դադարեցնելու բավարար հիմքեր չկան։ «Եթե չկան հիմքեր, որոնք  հնարավորություն կտան արբիտրաժի դեպքում այդ դատը շահել, ուրեմն, միանշանակ, հանքը պետք է շահագործվի»,– ասաց նա։

Թունյանը փորձաքննության եզրակացությունն ուսումնասիրելուց հետո արձանագրել է, որ «16 մեղմման» միջոցառումների կիրառման դեպքում հնարավոր կլինի ռիսկերը դարձնել լիովին կառավարելի։

«Եթե այդ ընկերությունը պատրաստ է այդ քայլերն իրականացնել, ուրեմն որևէ խնդիր չեմ տեսնում»,– ասաց նա։ Ինչ վերաբերում է բնապահպանական խնդրին, պատգամավորի դիտարկմամբ, այդ դեպքում  ՀՀ իշխանությունը պետք է բոլոր հանքերի թույլտվություններն հետ վերցնի, մինչդեռ հայաստանյան տնտեսությունն այս պահին պատրաստ չէ հանքարդյունաբերությունից հրաժարվել։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Ամուլսարի ոսկու հանքավայրերի ճանապարհը փակելու փաստով հարուցվել է քրեական գործ

Բաղրամյան 26-ում ջերմուկցիների ու բնապահպան–ակտիվիստների հետ փակ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործման հարցերի շուրջ մեկ այլ փակ հանդիպման է հրավիրել  նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

Կուսակցության գրասենյակ եկած վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Իշխող կուսակցության անդամներից շատերը ևս հրաժարվեցին հանդիպումից առաջ քննարկվող հարցի շուրջ տեսակետ հայտնել և լրագրողներին հորդորեցին սպասել հանդիպման ավարտին։

Հիշեցնենք` Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Рабочий визит премьер-министра Армении Никол Пашиняна во Францию (13 сентября 2018). Париж - Sputnik Արմենիա
Փաշինյանը խոսել է «Լիդիան Ինթերնեյշնլի» ղեկավարների հետ

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացվեց, որի արդյունքները հրապարակվեցին օգոստոսի 14-ին։

Ամուլսարի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Նրանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները  դիտավորյալ  թաքցնելու փաստեր ձեռք չեն բերվել։

Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր է բորբոքել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։ Ակտիվիստները  Ջերմուկում բողոքի ակցիաների նոր ալիք են սկսել. այսօր առավոտյան նրանք ավտոերթով շարժվել են Երևան և հանդիպել Նիկոլ Փաշինյանին հետ։

Լրահոս
0