ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Երևանի Ջրվեժ թաղամասում գործող «Սոչի Պլազա» հյուրանոցառեստորանային համալիրի մոտից երկու դանակահարված երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վիրավորները 29-ամյա Ռոբերտ Անդրանիկյանն ու 28-ամյա Գևորգ Սիմոնյանն են:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին։ Ժամը 03։15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մոտ են տեղափոխել սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց 2 քաղաքացու։
Իրավապահները կատարվածի հետքերով ժամանել են նշված հյուրանոցային համալիր և դրա հարևանությամբ հայտնաբերել Hyundai Sonata մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա, որը բախվել է КамАЗ մակնիշի բեռնատարին։ Հյուրանոցային համալիրի ներսում հայտնաբերել են պատուհանի կոտրված ապակի, վնասված տարբեր իրեր, ինչպես նաև համարներից մեկի՝ հեռակառավարմամբ բացվող վնասված դարպաս։
Հարուցվել է քրեական գործ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։