Թբիլիսիում տարած փառահեղ հաղթանակից հետո «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները վերադառնում են Հայաստան:
Բագրատաշենի սահմանային անցակետում քաղաքացիներն ու անցակետի աշխատակիցները հայ ֆուտբոլիստներին դիմավորել են աղուհացով, մեծ ցնծությամբ: Մաքսակետի աշխատակիցները բաժակ են բարձրացրել հայ ֆուտբոլիստների հաղթանակի համար և մաղթել, որ հաղթանակները շարունակական լինեն:
«Բարով եք եկել, միշտ ունենաք հաղթանակներ»,-մաքսատան աշխատողների և իր անունից «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին ասաց Բագրատաշեն մաքսային կետի ղեկավարը:
Օգոստոսի 14-ին Թբիլիսիում կայացած արտագնա խաղում «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը 2։0 հաշվով պարտության մատնեց վրացական «Սամուրթալոյին»։
Թիմերը հանդիպեցին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում։
Հայկական թիմի հարձակվող Անտոն Կոբլյակոն 10–րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում հյուրերը կրկնապատկեցին հաշիվը` իրացնելով 11–մետրանոց հարված։
Այն հաջողությամբ իրագործեց Պյոտր Ավետիսյանը։
Նշենք, որ հայկական թիմն անցել է Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբի հետ։
Ինչպես է ՀՖՖ նախագահը հետևել «Արարատ-Արմենիայի» խաղին. նրա խորհրդականը գրառում է արել