ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. մի աղջիկ ասեղ է կուլ տվել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արարատի մարզի գյուղերից մեկի 28-ամյա բնակչուհին տեղափոխվել է բուժհաստատություն, քանի որ ասեղ է կուլ տված եղել։ Նա այդ քայլին դիմել է կյանքին վերջ տալու մտադրությամբ։
Ըստ գյուղում շրջանառվող լուրերի' աղջկա և սկեսրոջ միջև հարաբերությունները լարված են ու հաճախ են ընտանեկան միջադեպեր լինում։ Հենց այս, թե այլ պատճառներով է աղջիկը դիմել այդ ծայրահեղ քայլին, կպարզեն իրավապահները։