00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատավայրում չքնե՛ս. բելառուս ինժեներները Հայաստանում ներկայացրին իրենց նոր գյուտը

© Sputnik / Aram GareginyanСо-руководителей проекта Djinn Sensor Антон Гахович
Со-руководителей проекта Djinn Sensor Антон Гахович - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելառուսների ստեղծած սարքը, որը փորձարկվում է հայկական բիզնես աքսելերատորի աջակցությամբ, չափում է, թե որքանով են սենյակի աղմուկն ու փոշին խանգարում աշխատել, և ըստ դրա գնահատում է աշխատանքի արդյունավետությունը։

 Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

«Քնա՜ծ է։ Իսկ այդ ընթացքում մեր արբանյակները նվաճում են տիեզերքի տարածությունները»... Տխուր է, բայց փաստ` աշխատանքային փառքի ինչպիսի գագաթներ էլ ցանկանանք նվաճել, երբեմն մենք ննջում ենք աշխատանքի վայրում։

Մութ անկյուն - Ժորա Մալոյան - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Հայաստանում կյանքի չեն կոչվում հավակնոտ ու հեռանկարային գյուտերը. Ժորա Մալոյան

Որպեսզի աշխատանքն առաջ գնա, երբեմն պետք է ուղղակի ժամանակին թուլացնել ջեռուցումը կամ անջատել օդորակիչը, որ շատ շոգ կամ ցուրտ չլինի։ Բայց ինչպե՞ս անել, որպեսզի բոլորի համար լավ լինի։ Այդ հարցին որոշել է պատասխանել ինժեներների թիմը` Բելառուսից։ Նրանց Djinn Sensor («Ջին սենսոր») սարքը սերիական արտադրության է դուրս եկել, իսկ հիմա նրանց աջակցում է Հայաստանի բիզնես աքսելերատորներից մեկը։

Սարքի մեջ հավաքված են տասը տվիչներ, որոնք չափում են սենյակի պայմանները` խոնավությունը, փոշին, աղմուկը, ինչպես նաև շրջապատող պլաստիկից առաջացող ֆորմալդեհիդի գոլորշիները։ Այդ տվյալները մշակում է համակարգչային ծրագիրը և որոշում, թե որքանով է գրասենյակի միջավայրը նպաստավոր աշխատելու համար։

«Մեր սարքը ոչ միայն հաղորդում է` «Փոշու մասնիկների մակարդակը սենյակում այսքան է մեկ խորանարդ մետրի վրա», այլ տալիս է ընդհանրացված ինդեքս, օրինակ` «Տարածքում աշխատունակության ինդեքսը` 70 տոկոս»։ Պարզ ու հասկանալի։ Բացի այդ, ձեզ ցույց են տալիս, թե հատկապես որ ցուցանիշներով եք հայտնվում ռիսկի գոտում։ Դուք էլ արդեն տեսնում եք` ինչպես վերացնել ավելորդ ջերմության, խոնավության կամ փոշու պատճառը»,–Sputnik Արմենիային պատմում է Djinn Sensor նախագծի ներկայացուցիչ Անտոն Գախովիչը։

Օգտատերը ստանում է ոչ միայն վայրկյանական տվյալներ, այլ նաև երկարաժամկետ վիճակագրություն, օրինակ` ամսվա կամ տարվա կտրվածքով։ Դա օգնում է հասկանալ, թե որքանով է լուրջ տարածքում աղտոտվածության մակարդակը, և որքան հաճախ է այն կրկնվում։

«Ջին սենսորն» արդեն հաջողությամբ փորձարկվել է և մտել մանր սերիական արտադրության մեջ։ Այն իրացվում է ոչ միայն Բելառուսում, այլ նաև Լիտվայում և Ֆրանսիայում։ Առաքումներ կան նաև դեպի Եվրասիական միության գործընկեր երկրներ` Ռուսաստան և Ղազախստան։

Սարքը ցանկանում են փորձարկել ոչ միայն գրասենյակներում, այլ նաև առաջարկել հյուրանոցներին և ռեստորաններին, որպեսզի դրանք հետևեն իրենց այցելուների հարմարավետության մակարդակին։

Премьер-министр Никол Пашинян на открытии хлопкопрядильного завода - Sputnik Արմենիա
Թելը ոսկու գին չի ունենա, աշխատողներն էլ կարգին փող կստանան. Մարալիկում գործարան է բացվել

Բիզնեսից բացի, բելառուսները ցանկանում են իրենց «ջինին» բերել դպրոցներ և հիվանդանոցներ։ Ընդ որում, այստեղ սարքի վրա կարելի է վնասակար նյութերի ահազանգի ավելի խիստ կարգավորումներ անել։ Չէ՞ որ եթե սովորական մարդու վրա փոշին կամ կողմնակի հոտը վատ են ազդում, ապա երրորդ դասարանցու կամ վիրահատված հիվանդի վրա ազդեցությունմը շատ ավելի վատ կարող է լինել։

Բելառուսական թիմը զարգացման համար օգնություն է գտել ոչ միայն տանը, այլ նաև Հայաստանում։ Այստեղ նրանք դարձել են Climate Change Technology Accelerator բիզնես աքսելերատորի մասնակիցներ, որը գործում է ՄԱԿ–ի աջակցությամբ։ Այդ աքսելերատորը օգնում է «կանաչ» բիզնես–նախագծերին։ Իսկ այդ նախագիծը հենց այդպիսին է, քանի որ էներգիա է խնայում, ընդգծում է Գախովիչը։

«Եթե մենք տեսնում ենք, որ տարածքը բավական հովացել է կամ տաքացել, ապա կարելի է անջատել կամ թուլացնել օդորակիչը կամ ջեռուցումը ու իզուր չծախսել էներգիան»,– նշում է նա։

Աքսելերատորում բելառուսական թիմին կօգնեն կատարել հաշվարկներ, որոնք կհիմնավորեն այդ էներգախնայողությունը։ Այսպիսով հնարավոր կլինի ապացուցել, որ նոր տեխնոլոգիան օգտակար է ոչ միայն առողջությանը, այլև գրպանին։

Վերջերս այդ նախագիծը ներկայացվել է Հայաստանում` Sevan Startup Summit 2019 հայթեք նախագծերի ամառային ճամբարում, որը անց է կացվել Սևանում։

Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն է ներդրվել

Լրահոս
0