00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակում մթնոլորտն իդեալական չէ. փոխնախարարը` ինքնասպանությունների մասին

© Sputnik / David GalstyanСолдаты срочной службы на тренировке по строевой ходьбе
Солдаты срочной службы на тренировке по строевой ходьбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ զինված ուժերում կարգապահական կանոնագրքի դրույթներին ավելի խիստ հետևելու անհրաժեշտություն կա:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը չի կարծում, որ բանակում բարոյահոգեբանական մթնոլորտն իդեալական վիճակում է, հակառակ դեպքում՝ վերջին շրջանում տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերը չէին լինի։

Այս մասին Բալայանը հայտնեց լրագրողների հետ զրույցում։

«ՀՀ զինված ուժերում կարգապահական կանոնագրքի դրույթներին ավելի խիստ հետևելու անհրաժեշտություն կա։ Մյուս կողմից, ցանկացած նման դեպքից հետո մեծ հետևություններ են արվում` սպայական կամ վերադաս անձնակազմը որոշակի տույժեր է ստանում, իսկ եթե հանցագործության տարրեր են ի հայտ գալիս, քննչական մարմիններն են զբաղվում հարցով»,–ասաց նա։

Նրա խոսքով` ճիշտ է, բանակում բարոյահոգեբանական մթնոլորտն իդեալական վիճակում չէ, սակայն իրենք բավական լուրջ աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ։

Глава Генштаба Вооруженных сил РА генерал-лейтенант Артак Давтян посетил Армию обороны - Sputnik Արմենիա
«Եթե չաշխատեն, ինքնասպանության դեպքերը կլինեն ոչ թե 2, այլ 12». Դավթյանը` բանակի մասին

Փոխնախարարը նշեց, որ օրական կարող է մի քանի դեպք արձանագրվել, երբ զինծառայողը մարտական հերթապահությունից կամ հրաձգային զենքի հասանելիությունից զրկվի`  նկատի առնելով նրա հոգեբանական վիճակը։ Իսկ զինվորի հոգեբանական վիճակը կարող է պայմանավորված լինել նաև նրա ընտանիքի, անձնական հարաբերությունների, հարազատների հետ հարաբերություններից։ Բալայանը հայտնեց, որ բոլոր զորամասերում հոգեբաններ կան, որոնք աշխատում են զինվորների հետ։

Խոսելով օգոստոսի 8–ին Գյումրիում տեղի ունեցած ցավալի դեպքի մասին, երբ տանը հայտնաբերվել էր ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Մեժլումյանի կախված դին` Բալայանը նշեց, որ նախնական տվյալներով` զինծառայության հետ կապ չունի նրա` նման քայլի գնալը։

Հիշեցնենք, որ Սամվել Մեժլումյանը 32 տարեկան էր և պայմանագրային զինծառայող էր ՀՀ ՊՆ Գյումրիում գտնվող զորամասերից մեկում։

Министр обороны Давид Тоноян во время церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ժամանակին չկարողացանք պարզել հոգեվիճակը. Տոնոյանը` զինվորի ենթադրյալ ինքնասպանության մասին

Իսկ ավելի վաղ` հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ինքնասպան է եղել շարքային Վոլոդյա Գալոյանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա նախ փորձել է սպանել դիրքի ավագին, ապա ինքնասպան է եղել։ Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ինքնասպանության մեկ այլ դեպք էլ գրանցվել էր հուլիսի 20-ին։ Մարտական դիրքի դիտակետում ճակատի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր Համիկ Վարդանյանը։ Այս գործով մեղադրյալ չկա։

Լրահոս
0