00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե չաշխատեն, ինքնասպանության դեպքերը կլինեն ոչ թե 2, այլ 12». Դավթյանը` բանակի մասին

© facebook/ Պաշտպանության ԲանակГлава Генштаба Вооруженных сил РА генерал-лейтенант Артак Давтян посетил Армию обороны
Глава Генштаба Вооруженных сил РА генерал-лейтенант Артак Давтян посетил Армию обороны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը վստահեցնում է, որ բանակի հրամանատարությունն ամեն ինչ անում է ինքնասպանության դեպքերը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Եթե հասարակության մեջ ինքնասպանություններ չլինեին, չէին լինի նաև բանակում։ Այսօր Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մարտական խաղերի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով բանակում գրանցված ինքնասպանության դեպքերի մասին։

«Յուրաքանչյուր զինծառայողի հետ կապված դեպք մեզ համար ցավալի է, բայց դեպքերի վերաբերյալ կարող եմ ասել, որ եթե հասարակության մեջ չլիներ ինքնասպանություն, չէր լինի նաև բանակում»,– ասաց նա։

Դավթյանը վստահեցրեց, որ բանակի հրամանատարությունն ամեն ինչ անում է ինքնասպանության դեպքերը կանխելու համար։

«Եթե հրամանատարները չաշխատեն, ինքնասպանության դեպքերը կլինեն ոչ թե 2, այլ 12։ Այս տարի 2 կամ 3 դեպք է եղել, երբ կանխվել է ինքնասպանության փորձը։ Չի կարելի ասել, թե չենք աշխատում, չենք մտածում կամ ինքնահոսի արդյունք է»,– ասաց Դավթյանը։

Начальник Генштаба ВС Армении Артак Давтян на открытии соревнований Воин мира (3 августа 2019). Армения - Sputnik Արմենիա
Արտակ Դավթյանը պատմել է նոր ռազմական տեխնիկայի մասին

ԳՇ պետի խոսքով` եթե քրեական գործերի շրջանակներում պարզվի, որ մեղավորներ կան, նրանք միանշանակ պատասխան կտան։ «Եթե ինքնասպանության են հասցրել, իհարկե հասցնողը օրենքով նախատեսված դրույթով պատասխան պետք է տա, եթե հրամանատարն է մեղավոր, պետք է հրամանատարը պատասխան տա»,– վստահեցրեց նա։

Բանակում առկա արատավոր երևույթների վերացմանն ուղղված աշխատանքները, Արտակ Դավթյանի խոսքով, շարունակական են։ Այդուհանդերձ, պայմանագրային զինծառայողների հետ կապված որոշակի խնդիրներ կան, որոնք «հիմք են տալիս մեծացնելու աշխատանքի ծավալը պայմանագրային զինծառայողների հետ»։

«Կան պայմանագրային զինծառայողներ, որոնք ապրում են սոցիալական վատ պայմաններում, ունեն ընտանեկան խնդիրներ, որոնք արտացոլվում են նաև զինծառայության մեջ»,– ասաց նա։

Իսկ զինծառայողների հետ կապված ավտոճանապարհային վթարների դեպքերի ավելացումը, ըստ Դավթյանի, կապված է մեքենաների թվի ավելացման հետ։

Армянский военнослужащий на тренировках - Sputnik Արմենիա
Ադրբեջանը 600 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ինքնասպան է եղել շարքային Վոլոդյա Գալոյանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա նախ փորձել է սպանել դիրքի ավագին, ապա ինքնասպան է եղել։ Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ինքնասպանության մեկ այլ դեպք էլ գրանցվել էր հուլիսի 20-ին։ Մարտական դիրքի դիտակետում ճակատի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր Համիկ Վարդանյանը։ Այս գործով մեղադրյալ չկա։

Լրահոս
0